00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաքրքրասիրությո՞ւն է, թե՞ կյանքը լավացնելու քայլ. մարդահամար` հայերին աշնանն են հաշվելու

© Sputnik / Aram NersesyanՀանրահավաք Հանրապետության հրապարակում
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2022
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս տարվա հոկտեմբերի 13-22-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից հյուրեր կգան մեր տներ, հարցեր կտան, որից հետո պարզ կլինի` որքան ենք մենք, որ եկեղեցին ենք այցելում, որ լեզվով խոսում, որքան երեխաներ ունենք և էլի մի շարք հետաքրքիր և պետքական բաներ։
Իսկ մինչ այդ 2011 թվականի վերջին մարդահամարի համաձայն` Հայաստանում մենք 3 մլն 18 հազար 900 հոգի էինք։ Բայց ամեն ինչ փոխվում է, և արդեն նախորդ տարեսկզբին երկրում 2 մլն 964 հազար 600 մարդ էր մնացել։ Այսինքն` պակասել ենք, կուզեինք ավելացում լիներ, բայց չեղավ։ Ինչո՞ւ։
Այս հարցին պատասխանելու համար վերլուծաբան վիճակագրագետ լինելը պարտադիր չէ։ Քանի որ լավ կյանքից ոչինչ չի պակասում, այլ միայն ավելանում է։ Դա բոլորին է հասկանալի։ Միևնույն ժամանակ նաև այլ գործոններ կան. ծնելիության անկում, մահացության աճ, ամուսնությունների թվաքանակի կրճատում և ամուսնալուծությունների ավելացում։ Այսպես, օրինակ, 2021 թվականի 7 ամիսների ընթացքում ամուսնալուծվել է 2440 զույգ, իսկ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2577 (+137), և սա դեռ ամենը չէ։
Բաժանումը դեռ մի կերպ կարելի է տանել (այսօր բաժանվեցին, վաղը կարող է միանան), իսկ այ մահն անդառնալի է։ Այս տարվա միայն առաջին 7 ամսվա ընթացքում երկրում մահացել է 16 548 մարդ, ինչը թեև նախորդ տարվա ցուցանիշից քիչ է, այնուամենայնիվ մտահոգիչ է։ Պարզ են նաև պատճառները` կորոնավիրուս, սրտի կաթված, այլ հիվանդություններ, վնասվածքներ։ Միևնույն ժամանակ ամենաանդառնալին ու սարսափելին, որ տեղի ունեցավ վերջին և սպասվող մարդահամարների միջև` պատերազմն է։
Որքան մարդ է մահացել և որքանն են հավերժ մնացել մարտի դաշտում` ոչ ոք հստակ չգիտի։ Պաշտոնական տվյալների համաձայն` զոհվել է 3822 մարդ, ընդդիմությունը պնդում է` 5 հազար ու ավելի։ Ամեն դեպքում այս թվերը սարսափեցնող են. զոհվել են երիտասարդ, առողջ, սերունդ տվողները, ազգանունը, տոհմը շարունակողները, շատերը չէին հասցրել ընտանիք կազմել, իսկ դա նշանակում է նաև երեխաներ ունենալ։
Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որի համաձայն 78 տարի հետո (հուսանք` ոչ ավելի շուտ) Հայաստանի բնակաչությունը կարող է 2 մլն–ից մի փոքր ավելի լինել։ Նույն կանխատեսման համաձայն` մինչև 2050 թվականը ակտիվորեն աճելու է Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունը. ադրբեջանցիները կավելանան 1 միլիոնով, իսկ թուրքերը` մի ամբողջ 15։ Որտեղ պետք է ապրելու նոր տարածք փնտրեն արագ աճող մեր հարևանները, կարծում եմ հուշելու կարիք չկա։
Հասկանալի է, որ Հայաստանի ժողովրդագրական տվյալները գոնե մի փոքր բարելավելու հույս առաջիկայում չկա, բայց հեռանկարում` մինչ մյուս մարդահամարը իրավիճակն ուղղելու հույսեր դեռ կան, այդ թվում ներքին պահուստների հաշվին։
Հիշեցնենք, որ մինչև 1948 թվականը արտերկրից Հայաստան մոտ 100 հազար հայրենակից էր եկել։ Սա հայրենադարձների առաջին մեծ ալիքն էր։ Հաջորդ երեք տարիներին կրկին զանգվածային հայրենադարձություն տեղի ունեցավ։ Հետո շարժը կանգնեց։ Մի փոքր էլ ավելացավ 70-ականներին (Սիրիա, Լիբանան)։
Այստեղ ավելորդ չէր լինի հիշել ոչ միայն քանակի, այլև, այսպես ասած, որակի մասին։ «Նրանց շնորհիվ հայկական կյանք նոր մտքեր ու գաղափարներ, նոր բարքեր, նոր կապեր, նոր արվեստ մտավ։ Հայրենադարձների մեծ մասն արմատներ գցեց հայրենիքում», – գրում էին այն ժամանակ թերթերը` համեստորեն լռելով այն մասին, որ եկածների մի մասը, չկարողանալով այստեղ հարմարվել, վերադարձավ։ Ափսոս։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը փոխարինեց փակված նախարարությանը, հայտարարեց, որ Հայաստանում անհրաժեշտ է այնպիսի իրականություն ստեղծել, որպեսզի «մոտ ապագայում մտածենք ոչ միայն հայերի հայրենադարձության մասին»։ Խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների, այն ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում։
Բոլորից հեշտ ամեն դեպքում հայերն են ինտեգրվում, միևնույն ժամանակ նրանց ներդրումը երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում չնչին է։ Հայրենիք գալը` գալիս են, նյութապես օգնելը` օգնում են (թեպետ հետզհետե ավելի քիչ), բայց մշտական բնակության եզակիներն են տեղափոխվում։
Հայաստանում ծնվող երեխաներն ավելացել են. պատերազմի հոգեբանական հետքը ծնելիության վրա
Ինչո՞ւ։ Հանձնակատարն ամաչո՞ւմ է խոսել ՀՀ իշխանությունների նկատմամբ սփյուռքում տիրող անվստահության մասին։ Գուցե այդ է պատճառը, որ «մեծ հայրենադարձության» հերթական ձախողման մեջ Սինանյանն այլ մեղավորներ է փնտրում։ «Շատ հարմար է, երբ կան մարդիկ և հանգամանքներ, որոնց վրա կարելի է բարդել քո չարածի մեղքը», – կարծում են Հայաստանում փորձագետներից շատերը։
Վերադառնանք բուն խնդրին։ Թերթիկները, որոնք մեզ կտան մարդահամար իրականացնողները, մի շարք հարցեր են պարունակելու։ Պատկերացնելու համար, թե որքան շատ` հիշեցնենք` Բուլղարիայում, օրինակ, 95 հարց էին տալիս, Լեհաստանում` 88, Բելառուսում` 99, Ադրբեջանում` 69, Ղրղզստանում` 105, Տաջիկստանում` 79։
Որքան և ինչ հարցեր կուղղեն Հայաստանում` կորոշվի ազգային կարիքներից և դրված խնդիրներից ելնելով։ Այստեղ պետք է իմանալ նաև այն, որ որևէ մեկը չի պարտադրում պատասխանել բոլոր հարցերին, գոնե այն պատճառով, որ դրանց մի մասը հասցեագրված է քաղաքացիների միայն որոշակի կատեգորիաներին, օրինակ` օտարերկրացիներին, կանանց, տնտեսվարողներին։
Աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար իշխանությունն առաջին ձեռքից պետք է հուսալի տեղեկություն ստանա (իսկ մենք փոխանցենք իշխանությանը) եկամուտների և զբաղվածության, միգրացիոն միտումների, կրթական ցենզի, երեխաների քանակի, բնակարանային պայմանների և այլնի վերաբերյալ։
Նման հետաքրքրությունը հասարակ հետաքրքրասիրություն կարելի կլինի անվանել միայն այն դեպքում, եթե պարզելով մեր կարիքները, պետությունը մարդկանց կյանքն ավելի անվտանգ և լավը չդարձնի։
Դեմոգրաֆիական աղետ Հայաստանում. օրենքը զուգընկեր չունեցող կանանց թույլ կտա երեխա ունենալ
Լրահոս
0