00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անանուն նամակները կոռուպցիա են ծնելու. պատգամավորը հիշեցրեց խորհրդային անցյալը

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Վիգեն Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2019թ–ին ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի մասին 188 ահազանգ է ստացել, որից 153-ը` անանուն, 2020թ–ին 140 ազդարարումներից անանուն են եղել 119–ը, 2021–ին` 75-ից 70-ը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին չի կարելի ընդունել օրենքներ, որոնք կոռուպցիա են ծնելու։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` խոսելով «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարության առաջարկած այն փոփոխության մասին, որի համաձայն, հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին իրավունք ունի նաև անանուն տեղեկացնել համապատասխան պետական մարմնին։
«Էս անանուն նորմը, եթե ինչ–որ այլ հասարակություններում աշխատում է, մերում չի աշխատի։ Մեր հասարակությունըն անանուն նամակների 80 տարվա պատմություն ունի։ Ես համոզված եմ, որ այս անանունը պետք է հանվի ընդհանրապես, սա ծնելու է կոռուպցիա, չարաշահում։ Ես բախտ ունեցել եմ ժամանակին Կոմկուսի կենտկոմում տեսուչ աշխատելու ու գիտեմ` ինչ է նշանակւմ այդ անանուն նամակ ասվածը։ Չի կարելի մեր հասարակությանը վերադարձնել անանուն նամակների, անանուն ահազանգերի շրջան»,– ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը կանխատեսեց, որ անանուն ահազանգերով պետական մարմինները ստիպված են լինելու ստուգումներ իրականացնել, կամ հակառակը` պայմանավորվելու են ընդհանրապես չստուգել։
Նույն խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում չհամաձայնեց գործընկերոջ դիտարկման հետ` հիշեցնելով Դովլաթովի հանրահայտ արտահայտությունը Ստալինի մասին. «Բոլորը քննադատում են Ստալինին, բայց ես ուզում եմ հարցնել. «Կներեք, իսկ ո՞վ է գրել այդքան միլիոն անանուն նամակները»։
Վարդանյանը նաև հիշեցրեց, որ անանուն ազդարարումը միջազգային ընդունված նորմ է ու նաև ՀՀ–ի ստանձնած միջազգային պարտավորության բաղադրիչ։
«Բայց միջազգային պարտավորությունն ասում է` այս կարգավորումը մտցրու, բայց դրա եղանակները, մեթոդները ինքդ որոշիր` քո օրենսդրության սահմանված կարգով»,– ասաց նա` հիշեցնելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը բուռն քննարկման առիթ դարձած թեմային արձագանքեց պաշտոնական վիճակագրության թվերով։
2019թ–ին ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի մասին 188 ահազանգ է ստացել, որից 153-ը` անանուն, 2020թ–ին ստացված 140 ազդարարումներից անանուն են եղել 119–ը, 2021–ին` 75-ից անանուն են եղել 70-ը։
Հատկանշական է, որ ստացված ահազանգերից 3 տարվա ընթացքում միայն 16-ով են հարուցվել քրեական գործեր. 2019-ին` 5 դեպքով, 2020-ին` 1, 2021-ին` 10 դեպքով։
Լրահոս
0