«Դիմադրություն» շարժումը կշարունակի պայքարել Հայաստանում իշխանափոխության համար. Սաղաթելյան

© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիմնականում խորհրդարանական երկու խմբակցությունների ներկայացուցիչներից բաղկացած ընդդիմադիր շարժումը քաղաքական պայքարի նոր ձևաչափ է նախաձեռնել։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. «Դիմադրություն» շարժումը շարունակելու է ձգտել հասնել իշխանափոխության։ Այս մասին հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց շարժման համակարգող, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում սեպտեմբերի 12-ին մեկնարկած խորհրդարանի աշնանային նստաշրջանին` նախկինի պես բոյկոտելով նիստերը: Փոխարենը նրանք փաստացի հայտարարեցին քաղաքական պայքարի նոր ձևաչափի` տարբեր հասարակական– քաղաքական ուժերի ներգրավմամբ հանրային քննարկումներ սկսելու մասին։
Ելույթ ունենալով այդ ձևաչափով առաջին քննարկման ընթացքում` Սաղաթելյանը նշեց, որ առաջնային և իրական օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության և անկախության ապահովումն է։ Խորհրդարանը, նրա կարծիքով, ունակ չէ հաղթահարել այդ խնդիրը։
«Մենք մեր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները և նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, նոր սպառնալիքներ են ստեղծում մեզ համար»,-ասաց Սաղաթելյանը:
Քաղաքական գործիչը իշխանություններին մեղադրեց Հադրութն ու Շուշին վերադարձնելու խոստումը չկատարելու համար։ Նա Հայաստանը համեմատեց նավի, իսկ նրա ղեկավարությանը նավապետի հետ, որը նավը տանում է կործանման։
Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրը մնում է նոր կառավարության ձևավորումը և երկրի փրկության ծրագրի ստեղծումը։ Նրա համոզմամբ` «Դիմադրություն» շարժումը ստեղծված իրավիճակից դուրս գալու գաղափարների քննարկման հարթակ է դարձել:
Սաղաթելյանի խոսքով` վերջին ամիսներին շարժմանը հաջողվել է համոզել միջազգային հանրությանը, որ իշխանությունները մանդատ չունեն նոր զիջումների կամ խաղաղության պատրվակով նոր կապիտուլյացիա ստորագրելու համար։
Պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց. Ալեն Սիմոնյանը` ընդդիմության մասին
Հիշեցնենք, որ մայիս և հունիս ամիսներին շարժումը պարբերաբար հանրահավաքներ, երթեր և անհնազանդության ակցիաներ էր անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Լրահոս
0