00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երբեմն հաղորդումները կրում են անձնավորված բնույթ. Աբրահամյանը` ազդարարման ինստիտուտի մասին

Աբրահամյան. Ազդարարման ինստիտուտը դեռ հանրության մեծամասնության մոտ ընկալվում են որպես «գործ տալու» գործիք
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությանը, որով հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին կարող է նաև անանուն տեղեկացնել։
Ազդարարման էլեկտրոնային հարթակի գործարկման նախնական փուլում հաղորդումներն ավելի շատ էին, բայց դրանք տարեցտարի նվազել են: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությանը, որի համաձայն` հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին իրավունք ունի նաև անանուն տեղեկացնել համապատասխան պետական մարմնին։
Աբրահամյանն ասում է, որ ազդարարման էլեկտրոնային հարթակի գործարկումից հետո ակնկալիքները մեծ էին, որ հատկապես անանուն ազդարարումների միջոցով քաղաքացիները կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ կտեղեկացնեն իրավապահ մարմիններին, և վերջիններիս համար այդ հարթակը կարևոր գործիք կդառնա հակակոռուպցիոն պայքարում։ «Խնդիրը ոչ այնքան քանակական տվյալների մեջ է, որքան որակական, այսինքն` այն բովանդակությունը, որ ներկայացվում է անանուն ազդարարումների միջոցով, այնքան էլ չի բավարարում տվյալ գործիքի իրական նպատակներին, դրա գործարկման հիմնական շարժառիթներին, որոնք պետությունը դրել էր իր առջև»,– ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։
Աբրահամյանի պարզաբանմամբ` վերոհիշյալ հարթակից ոչ միշտ են օգտվում որոշակի տվյալներ ներկայացնելու համար, շատ դեպքերում հաղորդումները կրում են անձնավորված բնույթ, և ակնհայտ է դառնում, որ կոնկրետ անձինք հետապնդում են անձնական նպատակներ` ելնելով քինախնդրությունից։
«Գլխավոր դատախազության դիտանկյունից կարևոր խնդիրներից մեկը տվյալ ազդարարման համակարգի իրական նպատակները հանրությանը պատշաճ, նրան ընկալելի ձևով մատուցելու մեջ է, ճիշտ տեղեկատվական իրազեկման քաղաքականության իրականացումը։ Բայց վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ նման ինստիտուտները դեռևս հանրության մեծամասնության մոտ ընկալվում են որպես «գործ տալու» գործիք, ինչը բացարձակապես չի համապատասխանում այն նպատակներին ու ներդրված գործիքի այն հնարավորություններին, որը պետությունը տվել է քաղաքացիներին»,– ասաց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` գլխավոր դատախազությունը խնդիր ունի հանրությանը ճիշտ մատուցելու և տվյալ գործիքը որպես իրոք կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիք ներկայացնելու առումով։Հետևաբար գործընթացի հաջող իրականացման դեպքում կլինի ազդարարումների և՛ քանակի, և՛ բովանդակության որակի աճ։
«Ազդարարման համակարգի անանունությունը պետության կողմից երաշխավորված է և նման ազդարարումների միջոցով ստացված անձնական տվյալների հրապարակայնացումը հետապնդվում է Քրեական օրենսգրքով։ Ուստի քաղաքացիները կարող են լիարժեք հանգիստ լինել, որ նշված հարթակի միջոցով ներկայացվող հաղորդումների հետ կապված իրենց անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։ 2019 թվականից համակարգը գործարկվում է, սակայն մինչ օրս չենք ունեցել անձնական տվյալների արտահոսքի որևէ դեպք»,– նշեց Աբրահամյանը։
Նշենք, որ 2019թ-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի մասին 188 ահազանգ է ստացել, որից 153-ը` անանուն, 2020թ–ին ստացված 140 ազդարարումներից անանուն են եղել 119–ը, 2021–ին` 75-ից անանուն են եղել 70-ը։
Հատկանշական է, որ ստացված ահազանգերից 3 տարվա ընթացքում միայն 16-ով են հարուցվել քրեական գործեր. 2019-ին` 5 դեպքով, 2020-ին` 1, 2021-ին` 10 դեպքով։
Լրահոս
0