00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գումարի դիմաց ծառայությունից ազատվող մեկ զինվորի դիմաց 2 արհեստավարժը կունենանք. Սիմոնյան

© Photo : official site of MoD of RAՁմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ քիչ անձինք կօգտվեն այդ հնարավորությունից և գումարով կազատվեն ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 24 միլիոն դրամ գումարի դիմաց մեկ զինվորի ծառայությունից ազատվելը հնարավորություն կտա 2 արհեստավարժ զինվորական ունենալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով վերջին շրջանում բուռն քննարկվող նախագծին։
Նշենք, որ ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։
«Հզոր բանակ ունենալու համար պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա։ Շատ մարդիկ մինչ օրս տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից. կարծում եմ, որ այդ գումարը թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե այսպիսով բանակայինների թիվը չի՞ պակասի Հայաստանում` ԱԺ նախագահը պատասխանեց, որ մի զինվորի` նման կերպով ազատվելը, հնարավորություն կտա 2 արհեստավարժ զինվոր ունենալ, որոնք ավելի մարտունակ կլինեն։
ԱԺ նախագահի կարծիքով շատերը չեն կարողանա օգտվել գումարի դիմաց ծառայությունից ազատվելու հնարավորությունից։
Ծառայությունը խանգարո՞ւմ է կրթությանը, կամ պարտված պետությանը տարկետումն էր պակաս
Լրահոս
0