00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական հարձակումը սպասելի էր, սակայն նպատակն է անհայտ

© SputnikՍոթքն այս գիշեր
Սոթքն այս գիշեր - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Սոթքն այս գիշեր
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Իրադրությունը Հայաստանի սահմանին հար և նման է այն վիճակին, որը տիրում էր ուղիղ 30 տարի առաջ, երբ հրետակոծվում ու ռմբակոծվում էին սահմանամերձ բնակավայրերը, իսկ մարդիկ նկուղներում էին ապրում։
Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության համար այս նոր հարձակումը դժվար թե անակնկալ լիներ, որովհետև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կեցվածքից և հայտարարություններից կարելի էր միանշանակ եզրակացնել՝ հարվածներ են հասցնելու։ Բազմաթիվ վերլուծաբաններ նույնպես կանխատեսում էին Ադրբեջանի սադրիչ գործողությունները, սակայն հենց այդքանով էլ բավարարվում էին, մեծավ մասամբ շրջանցելով գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն է այդ գործողությունների նպատակը։ Չէ՞ որ բոլոր ռազմական դասագրքերը նույն խորհուրդն են պարունակում՝ հակառակորդին արժանի հակահարված տալու համար առաջին հերթին պիտի պարզես, թե ինչ նպատակ են հետապնդում նրա գործողությունները։
Ադրբեջանական հարձակումը սպասելի էր, սակայն նպատակն է անհայտ
Նախ` ինչո՞ւ հենց Հայաստանը թիրախ դարձավ։ Ամենապարզ բացատրությունը, իհարկե, սա է՝ որովհետև ի տարբերություն Արցախի, Հայաստանի սահմանի ողջ երկայնքով տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներ չկան։ Այսինքն` հակահարված կարելի է սպասել միմիայն հայաստանյան բանակից։ Իսկ այդ բանակի ներկա վիճակի մասին դատողություններ ես համենայնդեպս չէի համարձակվի անել։ Ու միգուցե ադրբեջանցիների նպատակներից մեկն էլ հենց դա՞ է՝ պարզել, թե ինչի են ընդունակ Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի պարտությունից ուղիղ երկու տարի անց։
Իհարկե, կարող են լինել նաև ավելի հեռուն գնացող նպատակներ։ Օրինակ` ստիպել Հայաստանին, որը համառորեն չի համաձայնում ընդունել «միջանցքային տրամաբանությունը», այնուամենայնիվ վերանայել իր կոշտ դիրքորոշումը և բացել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող միջանցքը, որը կվերահսկվի միայն ադրբեջանցիների և ռուսաստանցի խաղաղապահների կողմից։ Կամ՝ ցույց տալ արցախցիներին, որ եթե նրանք չվերացնեն իրենց զինված ուժերը, տուժելու է Հայաստանը։ Այս երկրորդն, իհարկե, ավելի հավանական է։

Եթե դա հաջողվի, Բաքուն կարող է անել նաև հաջորդ քայլը՝ կորզել Հայաստանի ստորագրությունը, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի տակ։ Մանավանդ որ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է՝ այդ պայմանագիրը կկնքվի առաջիկա ամիսներին։ Այն, որ այդ փաստաթուղթը արտահայտելու է հիմնականում Ադրբեջանի շահերը, երևի կասկած չի հարուցում, մանավանդ որ Բաքուն ի սկզբանե անընդունելի է համարել Հայաստանի բոլոր առաջարկները։

Այսինքն՝ վարկածներից մեկն այն է, որ Ադրբեջանը սկսել է հարվածներ հասցնել Հայաստանի տարածքին պարզապես արագացնելու համար բոլոր գործընթացները, այդ թվում նաև սահմանագծումն ու սահմանազատումը, ինչն առավել վտանգավոր է, որովհետև մասնագետները գիտեն՝ սահմանների հստակեցումը չափազանց նուրբ և բարդ գործ է, այն ոչ միայն տարիներ, այլև տասնամյակներ կարող է տևել։
Կա նաև ավելի մտահոգիչ կանխատեսում՝ այս հրետակոծության և ռմբակոծության նպատակն է առաջ շարժվել և, այսպես ասած՝ «բուֆերային գոտի» ստեղծել Հայաստանի տարածքում։ Այսինքն` ինչպես ժամանակին հայերը անվտանգության գոտի ստեղծեցին, ինչից հետո լիովին վերացավ ոչ միայն Արցախի տարածքի, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծումը, այնպես էլ Ադրբեջանն է ուզում հիմա երաշխիք ստանալ, որ իր սահմանամերձ քաղաքներն ու գյուղերն այլևս երբեք հարվածների չեն ենթարկվելու Հայաստանի տարածքից։ Եվ այդ երաշխիքը՝ «բուֆերային գոտին» է, որով կփակվի նաև Ստեփանակերտ տանող ճանապարհը։
Եվ վերջապես, ամենամռայլ ենթադրությունը՝ այս ամենը նոր պատերազմի նախերգանքն է։ Հույս ունենանք, որ այս բոլոր տարբերակները, որքան էլ դրանք աղետալի թվան, հենց այսօր մանրամասն քննարկվում են թե՛ կառավարությունում, թե՛ պաշտպանության նախարարությունում։ Կարող ենք նաև ակնկալել, որ թեև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հասարակությունը խիստ հոռետեսորեն է տրամադրված միջազգային կառույցների և կազմակերպությունների նկատմամբ, այնուամենայնիվ, մեր ղեկավարությունը բոլոր հնարավորությունները կօգտագործի միջազգային ասպարեզում աջակցություն գտնելու համար։ Իհարկե, կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում այն փաստին, որ Հայաստանն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բայց չէ՞ որ դա էլ առիթ է, որը չի կարելի բաց թողնել, քանզի Ադրբեջանն ամեն ինչ անում է մեղքը հայկական կողմի վրա բարդելու համար։ Եվ առաջիկայում էլի առիթ կա։
Հենց երկու օրից՝ հինգշաբթի օրը, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում բացվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որը բավական ներկայացուցչական է լինելու՝ գալու են Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Հրավիրված են նաև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Թե որքան համոզիչ կկարողանանք ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը մեր սահմանին, միայն ու միայն մեզնից է կախված։
Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ
Հայաստանը կդիմի ՄԻԵԴ և ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ
Լրահոս
0