В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր

Մարտունու հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Մարտունու հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրավորներից չորսին տեղափոխել են Երևան։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին հիվանդանոցից։
«Մեզ մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներից 4-ին տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ»,– ասացին հիվանդանոցից։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
Լրահոս
0