00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները

Բաժանորդագրվել
Ծնողները պնդում են, որ ներկա իշխանությունները պետք է անհապաղ հեռանան՝ հնարավորություն տալով փրկելու երկիրը։
Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է ներկա իշխանություններին անվստահություն հայտնելու պահը։ Պնդում է՝ երկրի ղեկին կանգնած մարդիկ պետք է հեռանան՝ հնարավորություն տալով երկիրը հանել այս իրավիճակից։
© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան
Акция протеста у здания Парламента (13 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան
«Այս իշխանությունները միտումնավոր են անում, թե անմիտ, արդեն երկրորդական է, սակայն արդյունքը նույնն է` զոհվում են զավակներ, դժբախտանում են ընտանիքներ, հողեր ենք կորցնում։ Ազգը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Կարին Տոնոյանը։
© Sputnik / Aram NersesyanԿարին Տոնոյանը բողոքի ակցիային
Карин Тоноян на акции протеста у здания Парламента (13 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Կարին Տոնոյանը բողոքի ակցիային
Նրա խոսքով՝ սա այն պահն է, որ պետք է ազգը համախմբվի։ «Մենք պետք է ասենք, որ տեր ենք մեր հայրենիքին, և ոչ մեկի կյանքը մեր զավակների կյանքից թանկ չէ, եթե ես իմ զավակին եմ ուղարկել այս հայրենիքի համար, ես էլ եմ պատրաստ։ Եթե պետք է անպատիվ ապրենք, ավելի լավ չէ՞, որ պատվով մեռնենք։ Թեպետ ես կոչ չեմ անում մեռնել, մեռնել պետք չէ, պետք է լինի պայքար և հաղթանակ»,- ընդգծեց Տոնոյանը։
44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ևս կոչ արեց հայ ժողովրդին դուրս գալ փողոց և մնալ այնքան, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել։ «Եկեք չսպասենք այնքան, որ թշնամին արդեն Երևան գա, դուրս եկեք փողոց՝ գերիների ծնողներ, անհետ կորածների, բոլոր ժամանակներում զոհվածների ծնողներ, որովհետև եթե դա չանենք, այսքան զոհ տալուց հետո երկիր ենք կորցնելու»,- նշեց նա։
© Sputnik / Aram NersesyanԳեղամ Նազարյանը` բողոքի ակցիային
Гегам Назарян на акции протеста у здания Парламента (13 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Գեղամ Նազարյանը` բողոքի ակցիային
44-օրյայում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու են զոհվածների ծնողները հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ «Այս մարդիկ իրենց զավակներին արդեն կորցրել են, նրանք երկնքում են, մենք գիտենք, թե զոհ ունենալն ինչ է, Նիկոլը չգիտի, Ալենը չգիտի, Աստված տա, թող չիմանան»,- ասաց Նազարյանը։
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Լրահոս
0