00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ իշխող խմբակցության միակ նպատակը ընդդիմադիրներից քվեարկություն կորզելն էր. Մամիջանյան

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Հայկ Մամիջանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մամիջանյանը տարակուսանք հայտնեց, որ եթե իրենց առաջարկը լավն էր և բխում էր Հայաստանի շահերից, ինչն է պատճառը, որ դրանք չեն ներառվել ԱԺ հայտարարության տեքստի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ իշխող խմբակցության միակ նպատակը ընդդիմադիր խմբակցություններից քվեարկություն կորզելն էր, դա հերթական արյունոտ շոուն էր։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ընդունված հայտարարությանը։
Մամիջանյանի խոսքով` իրենց հայտարարության մեջ մասնավորապես ներկայացված էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը և հայ–ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Արցախի և Հայաստանի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով։
«Իշխող խմբակցության կողմից առաջարկվել է ներառել մեր առաջարկների մի մասը, որը չէր ներառում ողջ աղը, հետագա բանակցային գործընթացի վերաբերյալ իմաստ պարունակող կարևորագույն կետերը»,–ասաց նա։
Մամիջանյանը տարակուսանք հայտնեց, որ եթե իրենց առաջարկը լավն էր և բխում էր Հայաստանի շահերից, ինչն է պատճառը, որ դրանք չեն ներառվել հայտարարության տեքստի մեջ։
«Այն, ինչը նրանք մեր զինվորների արյան վրա կազմակերպել էին այս դահլիճում, հերթական արյունոտ շոուն էր։ Իշխող խունտայի շահերից բացարձակ չէր բխում ստանալ հայամետ, Հայաստանի շահերից բխող, Արցախի համար դրական հետևանքներ պարունակող հայտարարություն։ Իրենց միակ խնդիրը մեզնից քվեարկություն կորզելն էր »,–ասաց Մամաջանյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր ուժերը, երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված պետք է հայտարարություններով հանդես գային, սակայն ներկայացվեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը, որն էլ և ընդունվեց։
Իշխանական խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը նաև նախագծի համահեղինակն էր, հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի հետ միասնական որոշման հանգել չի հաջողվել։
Լրահոս
0