00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Խաղաղության դարաշրջանի իրական դեմքը. «Հայաստանը» դիմում է միջազգային հանրությանը

© Sputnik / Aram NersesyanԱԺ «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցություն - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
«Սա Ադրբեջանի հերթական ռազմական արկածախնդրությունն ու հանցագործությունն է, որոնց նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողությունները և այսպես կոչված հասարակական կարծիքի ձևավորումը: Ադրբեջանական այս գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը»,– ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր ուժի դիտարկմամբ` Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս այսպես կոչված խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և Հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը»,– նշում է «Հայաստան» խմբակցությունը:
Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
«Հայաստան» դաշինքը կոչ է ուղղում նաև միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին` անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:
Ընդդիմությունն ակնկալու է նաև բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
Իսկ ՀՀ ժողովրդին կոչ է անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Լրահոս
0