00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Մեր բոլորի հայրենիքը կուռ պաշտպանության կարիք ունի. ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

© Sputnik / Asatur YesayantsԱԺ նիստում
ԱԺ նիստում - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
ԱԺ նիստում
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացնել էին առանձին առաջարկների փաթեթներ, որոնք չեն ընդունվել:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր ուժերը, երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված, ներկայացրին իրենց դիրքորոշումները, առաջարկները, հետագա քայլերն ու գործողությունները։
Ամփոփիչ հայտարարությունը, սակայն, եղավ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկներով, քանի որ, ինչպես նշեց նույն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ընդդիմադիր ուժերի հետ միասնական որոշման հանգել չի ստացվել։
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացնել էին առանձին առաջարկների փաթեթներ: «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկի փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ:
«Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկների մի մասը վերաբերելի էին որոշ մասով ստեղծված իրավիճակին և պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ: Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև, որը, ցավոք, չհաջողվեց: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել այնպիսի առաջարկների փաթեթ, որում կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը, քանի որ մյուս մասն անընդունելի էր»,- ասաց Վարդանյանը:
ՀՀ ԱԺ–ում ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարության նախագիծն ընթերցեց հայտարարության նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը։
«Սեպտեմբերի 13–ին, ժամը 00.05–ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությունները։
Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ զինված ուժերին ՀՀ տարածքային ամբողջականության և ՀՀ իշխանության պահպանման սուրբ գործում։
Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին անկախ քաղաքական դիրքորոշումներից կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեագրված կերպով դատապարտել ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ–ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։
ՀԱՊԿ–ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։
Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը
Դիմում ենք ՌԴ–ին շուտափույթ իրագործելու ՀՀ–Ի և ՌԴ–ի միջև բարեկամության , համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ստանձնած պարտավորությունները ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջության»,–ներկայացրեց Վարդանյանը։
Հայտարարությունը ընդունվեց ձայների 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Լրահոս
0