00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Մոսկվան ստացել է Երևանի դիմումը. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի սահմանի վերաբերյալ

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ–ն
ՌԴ ԱԳՆ–ն - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
ՌԴ ԱԳՆ–ն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։
«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել ու անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ։ ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ստացել են ՀՀ ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան ու ՀԱՊԿ-ի` իրավիճակի կարգավորմանը աջակցելու խնդրանքով:
Նախարարությունը հուսով է, որ սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 09:00-ից հրադադարի մասին ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով:
«Նախկինի պես ելնում ենք նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային խնդիրներին վերաբերող հարցերը (հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում)՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Լրահոս
0