00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Պատրաստ ենք զենք վերցնել․ Ջերմուկի բնակիչները պատմել են կատարվածի մասին

© Sputnik / Ashot SafaryanՋերմուկցիներն ու հանգստացողները
Ջերմուկցիներն ու հանգստացողները - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ջերմուկցիներն ու հանգստացողները
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Ջերմուկ, որն ամբողջ գիշեր գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից ու շփվել հանգստացողների և տեղացիների հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ջրմուկցիները չեն պատրաստվում լքել իրենց քաղաքը։ Նրանք և որոշ հանգստացողներ խոսել են Sputnik Արմենիայի թղթակցի հետ։
Նշենք, որ Ջերմուկ քաղաքը ևս սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ենթարկվել է Ադրբեջանի ԶՈւ հրետակոծությանը։
Բոլոր տեղացիները, որոնց հետ զրուցել է Sputnik Արմենիայի թղթակիցը, ասում էին, որ իրենք պատրաստ են զենք վերցնել։ Նրանք կարծում են, որ իշխանությունը պետք է զինի իրենց։
«Ամեն դեպքում Ջերմուկից չենք հեռանա», - ասաց նրանցից մեկը։
© Sputnik / Ashot SafaryanՋերմուկը` գնդակոծություններից հետո
Дымящиеся после артобстрелов холмы Джермука - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ջերմուկը` գնդակոծություններից հետո
Վիգեն անունով մի բնակիչ էլ պատմեց, որ կնոջը և երկու տարեկան դստերն ուղարկել է Վայք։ Իսկ ինքը դեռահաս որդու հետ մնացել է Ջերմուկում։ Ավագ մեկ որդին սովորում է Երևանում, երկու ամիս առաջ է բանակից վերադարձել։
«Ես այսօր զանգեցի ու ասացի, որ եթե իրավիճակը վատնա, նա էլ պետք է գա ու զենք վերցնի», - ասում է տղամարդը։
Մինչդեռ հանգստյան տներից մեկի մենեջեր Արմենը ասաց, որ գիշերը հյուրերին սկսել են տարհանել։
Հանգստացողներից մեկը՝ Արտյուշա Հայրապետյանը, ծնունդով Ստեփանակերտից է։
«Եկել եմ Ջերմուկ՝ հանգստանալու։ Քնած էի, երբ սկսվեց։ Դուրս եկա պատշգամբ, պայթյունները շատ մոտ էին, իջանք նկուղային տարածք։ Հետո հյուրերին սկսեցին տարհանել... Բայց եթե պանսիոնատը աշխատի, ես կմնամ, - ասաց նա։
- Այսինքն՝ չեք վախենու՞մ։
- Ինչը կարող է վախեցնել ղարաբաղցուն, - միջամտում է կանանցից մեկը, որը հանգստանում է նույն առողջարանում։
- Ինչի՞ց վախենամ, եղբայր։ 16 տարեկանում կամավոր էի գնացել Ղարաբաղյան առաջին պատերազմ։ Հիմա ի՞նչը կարող է վախեցնել ինձ», - ասաց Արտյուշան։
Հավելենք, որ գնդակոծությունների հետևանքով Ջերմուկում վնասվել է գազատարը։ Բացի այդ, Ջերմուկը մասնակի հոսանքազրկված է։ «Գազպրոմ Արմենիայի» տեղական մասնաճյուղի տնօրենը հավաստիացրել է, որ հենց գնդակոծությունները դադարեցվեն, վերանորոգման բրիգադը կսկսի վերականգնողական աշխատանքները։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Լրահոս
0