00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սոցցանցային խնդիրները պաշտոնական լրատվության սղության կամ ուշանալու պատճառով է. փորձագետ

Երբ պաշտոնական տեղեկատվությունը սուղ է կամ ուշանում է
Բաժանորդագրվել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պատերազմական գործողությունների ընթացքում համացանցային հարթակներում տիրող իրավիճակին։
Հայաստանում այդպես էլ շատ հստակ գործող պետական տեղեկատվական մեխանիզմներ չներդրվեցին, որոնք կարող էին ստեղծել մի իրավիճակ, երբ պարզապես տեղեկատվական վակուում չէր լինի, որովհետև սոցցանցերի հետ կապված հիմնական խնդիրներն առաջանում են այն պատճառով, որ պաշտոնական տեղեկատվությունը կամ սուղ է, կամ ուշանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մեր պաշտպանության նախարարությունը վերջին զարգացումների կապակցությամբ սկսեց քիչ թե շատ օպերատիվ աշխատել, և իրավիճակի սրացումից հետո առաջին տեղեկատվությունը շատ չուշացավ։ Այսօր մարդիկ օգտվում են տեղեկատվական ցանցերից, և քանի որ ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ գիշերով, ուստի ինֆորմացիայի արագ տարածման պարագայում նույնիսկ մեկ ժամն ունեցավ նշանակություն, և շատերն ինչ ասես տարածեցին»,– ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։
Մարտիրոսյանի դիտարկմամբ` երկրորդ խնդիրը կապված է քաղաքացիների մեդիագրագիտության ցածր մակարդակի հետ։ Կան հարցեր, որոնց վերաբերյալ մարդկանց պետք է շարունակաբար տալ անհրաժեշտ տեղեկատվություն, կրթել նրանց, որպեսզի փաստեր ստուգելն ու մանիպուլյացիաներին չտրվելը դառնա կացութաձև։
«Սոցցանցերը որոշակիորեն գնում են ինքնակարգավորման ճանապարհով, մարդկանց խմբեր, առանձին կազմակերպություններ նույնպես փորձում են իրավիճակը շտկել, սակայն երբ գործը վերաբերում է բուն սահմանային լարվածությանը, ապա այդ ժամանակ պետության դերակատարությունը կտրուկ մեծանում է, որովհետև առաջնագծի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդող պաշտոնական այլ աղբյուրներ չկան; Ո՛չ լրագրողներն են այնտեղ աշխատում, ո՛չ տեղի բնակիչներն են մոտ շփման գծին, հետևաբար ինֆորմացիայի միակ տնօրինողը պետությունն է, որը պետք է տա համակողմանի և օպերատիվ տեղեկատվություն»,– նշեց Մարտիրոսյանը։
Նրա գնահատմամբ` երբ մարդիկ լուրեր չեն ստանում, արդեն աջ ու ձախ փնտրում են ինֆորմացիա, ինչից էլ օգտվում է թշնամին` համացանցը լցնելով իր նախընտրած ապատեղեկատվությամբ։
Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արդարացված պատերազմական գործողությունների ժամանակ քաոտիկ իրավիճակներից խուսափելու նպատակով սոցցանցերի արգելափակումը, Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս պահին հայաստանյան մի շարք պրովայդերների կողմից, օրինակ, «Տիկ Տոկն» արգելափակվել է, սակայն հարցն այն է, որ չնայած արգելափակումը հնարավոր գործիքներից մեկն է, բայցևայնպես միաժամանակ գործում են տեղեկատվության տարածման մնացած բոլոր ուղիները, ուստի զուտ արգելափակումը խնդրի լուծում չէ։
«Եթե փակես համացանցն ու չտաս օպերատիվ տեղեկատվություն այլ ճանապարհներով, մարդիկ այնուամենայնիվ հեշտորեն կշրջանցեն այդ արգելափակումները, ավելին, կընկնի վստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ։ Մենք այդ հարցում չենք կարող համեմատվել Ադրբեջանի հետ, որովհետև այն աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկն է։ Այնտեղ հասարակությունը ենթարկվում է վարչակարգին, իսկ ով չի ենթարկվում, հեռանում է երկրից կամ գտնվում է բանտում։ Համացանցի արգելափակումը Հայաստանում կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ»,– պարզաբանեց փորձագետը։
Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց յուրաքանչյուր ինֆորմացիա նախ ստուգել` ճշտելով դրա հավաստիությունը իրավասու աղբյուրներից, օգտվել մի քանի ռեսուրսներից։ Մարտիրոսյանի համոզմամբ` պետք չէ կարդալ ամեն ինչ համացանցում ու ընկալել ամբողջը որպես ճշմարիտ տեղեկատվություն։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Լրահոս
0