Ղազախստանում այլ շահեր էին. Եղոյանը` ՀԱՊԿ–ի արձագանքի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրման Եղոյան
Արման Եղոյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2022
Արման Եղոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում որոշում էր ընդունվել Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանում այլ շահեր էին, Հայաստանում` այլ։ ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանի դիմումին ՀԱՊԿ արձագանքը, ասաց ՔՊ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան»,– ասաց նա` մեկնաբանելով 2021թ–ի հունվարին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորք ուղարկելու նախադեպը։
Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չպատասխանեց` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին։
Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Լրահոս
0