00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԱԿ-ի ԱԽ-ում բոլորը կողմ են Երևանի ու Բաքվի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը․ Նեբենզյա

© AP Photo / Mary AltafferՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ
Բաժանորդագրվել
Խորհրդակցությունները փակ ռեժիմով են անցկացվել:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորմանը: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ էր ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից, որում հայկական կողմը խնդրում էր անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ: Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահ երկիր, այդ հարցի շուրջ քննարկման հարցում էր արել։
Ռուս դիվանագետը նշել էր, որ խորհրդակցությունները փակ ռեժիմով են անցկացվել:
«Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորմանը։ Այժմ քննարկվում են հայտարարությունները մամուլի համար, դահլիճում մնացել են փորձագետներ, որոնք դրանք լրամշակում են», - ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որ այդ մամուլի հայտարարություններում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 ու 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքն են, պարունակում են կրակի դադարեցման պարտավորություններ ու մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն:
«Մենք ներկայացրինք այն ջանքերը, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը ինչպես անհատական, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակը կարգավորելու և զինադադար հաստատելու ուղղությամբ, այն ջանքերը, որոնք ՀԱՊԿ-ը կձեռնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: Գործընկերները շնորհակալություն են հայտնել մեզ այդ տեղեկատվությունը ներկայացնելու համար, շնորհակալություն են հայտնել մեր ջանքերի համար», - ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Լրահոս
0