https://armeniasputnik.am/20220914/rd-n-ognel-e-kangnecnel-hajastani-ev-adrbejani-mijev-martery-spitak-tun-48235824.html
ՌԴ-ն օգնել է կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը. Սպիտակ տուն
ՌԴ-ն օգնել է կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում: 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T00:00+0400
2022-09-14T00:00+0400
2022-09-14T00:42+0400
հայաստան
ադրբեջան
ամն
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/146/69/1466930_0:0:1000:563_1920x0_80_0_0_f0c1a017af8b72b3a6153e5c5f26589d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն օգնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնել, սակայն այն գրեթե անմիջապես խախտվել է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:«Ռուսների միջնորդությամբ գիշերը, ինչպես երևում է, հրադադարի մասին համաձայնություն է եղել, բայց այն գրեթե անմիջապես խախտվել է: Ակնհայտ է` մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի»,- ասել Քիրբին:Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է հակամարտության գոտում լարվածությունըթուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, տարածաշրջանում աշխատում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչը:Պատասխանելով լրագրողների հարցերին` Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/146/69/1466930_0:0:868:651_1920x0_80_0_0_f5f9f84d6f4820c84e4dc1c566a5d332.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ամն, ռուսաստան
հայաստան, ադրբեջան, ամն, ռուսաստան
ՌԴ-ն օգնել է կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը. Սպիտակ տուն
00:00 14.09.2022 (Թարմացված է: 00:42 14.09.2022) ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն օգնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնել, սակայն այն գրեթե անմիջապես խախտվել է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին:
«Ռուսների միջնորդությամբ գիշերը, ինչպես երևում է, հրադադարի մասին համաձայնություն է եղել, բայց այն գրեթե անմիջապես խախտվել է: Ակնհայտ է` մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի»,- ասել Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է հակամարտության գոտում լարվածությունըթուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, տարածաշրջանում աշխատում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։