00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանը պետք է հստակեցնի, թե ի վերջո ինչ է ուզում ՇՀԿ–ից. քաղաքագետ

Սահակյան. Պետք է վերաիմաստավորվի ՇՀԿ–ում մեր ներգրավվածությունը
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության և Հայաստանի փոխգործակցության հեռանկարին։
Վերջին տարիներին մեր երկիրը որոշակիորեն պասիվ է գործել Շանհայան համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ), որն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական համագործակցության առումով։ Հայաստանը պետք է ևս մեկ անգամ հստակեցնի, թե ի վերջո ինչ է ուզում ՇՀԿ–ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մհեր Սահակյանը։
Իրանը ՇՀԿ անդամ դառնալու նպատակով պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել
Նշենք, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-ին և 16-ին անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը։ Նախապես հայտարարվել էր, որ ՀՀ վարչապետը որպես հյուր կմասնակցի, սակայն նախօրեին կառավարությունից լրատվամիջոցներին փոխանցեցին, որ նա, հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, չի մեկնի Ուզբեկստան:
«Շանհայի համագործակցության կազմակերպության դերը գնալով մեծանում է, քանի որ ԱՄՆ–ն դուրս եկավ Աֆղանստանից, և այդ երկրի ու Կենտրոնական Ասիայի անվտանգային խնդիրների բեռը մնաց վերոհիշյալ կառույցի ուսերին։ Դա շատ կենսունակ պլատֆորմ է, որովհետև ասիական տարածաշրջանի հզորագույն երկրները, Չինաստանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի գլխավորությամբ, գտնվում են այնտեղ, ուստի շատ կարևոր է, որ հայկական կողմն արդյունավետորեն աշխատի նշված երկրների առաջնորդների հետ և փորձի երկկողմ, բազմակողմ հարաբերություններ հաստատելով` գտնել համագործակության զարգացման նոր եզրեր»,– ասաց քաղաքագետը։
Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետություն է, Ռուսաստանի դաշնակիցն է և այդ տեսանկյունից ՇՀԿ–ում ևս կարող է ազդեցիկ դիրքի հասնել և մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասում համապարփակ անվտանգության հաստատման գործում։ Նրա դիտարկմամբ` պաշտոնական Երևանն այդ հարթակում պետք է ավելի ակտիվ գործի։
«Լինես երկխոսող գործընկեր, դիտորդ, թե անդամ, եթե ինքդ չգիտես, թե ինչ ես ուզում և ինչ կարող ես տալ, ապա այդ դեպքում տվյալ կազմակերպությանն անդամակցությունը մեծ հաշվով որևէ բան չի տա։ Այդ առումով պետք է վերաիմաստավորվի ՇՀԿ–ում մեր ներգրավվածությունը` հաշվի առնելով, որ Հայաստանի բազմաթիվ կարևոր գործընկերները թե՛ ԵԱՏՄ–ից, թե՛ ԱՊՀ–ից հենց այդ կառույցում են, ինչն էլ մեծ հնարավորություն է ընձեռում, որն անպայման անհրաժեշտ է օգտագործել»,– ասաց քաղաքագետը։
Սահակյանի կարծիքով` քանի որ ՇՀԿ–ի անդամ է նաև միջուկային տերություն հանդիսացող Պակիստանը, ապա պետք է փորձել որոշակի աշխատանքներ տանել նաև այդ երկրի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և դրանով իսկ թույլ չտալ, որ Պակիստանը գործի Հայաստանի դեմ, ինչպես եղավ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հանդիսանում է մշտապես գործող միջպետական միջազգային կազմակերպություն, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից:
Լրահոս
0