00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Անատոլի Սիդորովն այսօր երեկոյան կժամանի Երևան, ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցԱնատոլի Սիդորով
Անատոլի Սիդորով - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Անատոլի Սիդորով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սիդորովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելու վերաբերյալ խոսք դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն իր գլխավորած խմբի հետ միասին այսօր երեկոյան կժամանի Երևան։ Այս մասին Սիդորովը հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։
«Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այժմ մասնակցում է միջազգային այլ լուրջ միջոցառումների, մասնավորապես, հրավիրված է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ուստի նրա մեկնումը և ժամանումը Հայաստանի ավելի ուշ կլինի։ Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է միացյալ շտաբի պետին, ապա մեր այսօրվա միջոցառման ավարտից հետո ես գնում եմ օդանավակայան` միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ ուղևորվում եմ Հայաստան»,– ասաց Սիդորովը։
Նա շեշտեց, որ խմբում ընդգրկված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։ ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստան ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սիդորովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելու վերաբերյալ խոսք դեռ չկա։
Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ, կարծում եմ, մոտ ապագայում խոսք չկա»,-ասել է նա:
Ճշգրտող հարցին, թե պատրաստ է արդյոք ՀԱՊԿ-ը առհասարակ ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, Սիդորովը պատասխանել է, որ ռազմական մասնագետների առաքելությունը կազմվում է իրավիճակը վերլուծելու համար, և ոչ թե գաղտնի, այլ Հայաստանի ղեկավարության հետ համատեղ: Պետք է հասկանալ պատճառները և ուղիները, որոնք պետք է առաջարկել Հավաքական անվտանգության խորհրդին առաքելության արդյունքների հիման վրա։ Այնուհետև որոշում կկայացնեն անդամ երկրների ղեկավարները, հավելել է նա։
«Հնարավոր է՝ քննարկվի խաղաղապահների ուղարկումը, հնարավոր է՝ պարենամթերքի, կամ էլ գուցե ասեն. «Կեցցեն, ինքնուրույն հաղթահարեցին առաջադրված խնդիրը»։ Կարող եմ միայն ասել, որ անընդհատ սահմանի սահմանազատման հարց է առաջանում, որը լուծում է պահանջում»,-հայտարարել է Սիդորովը:
Այս պահին, հավելել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը, վաղ է խոսել առաքելության աշխատանքի մասին, քանի դեռ այն դեռ չի սկսվել:
Այցի արդյունքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի հանրությանը և պետությունների ղեկավարներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
ՀՀ–ն դիմել է նաև ՌԴ-ին ու ՄԱԿ ԱԽ, որտեղ այդ հարցով մեկ քննարկում արդեն կայացել է, հաջորդը նախատեսված է այսօր։
Լրահոս
0