00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղը 08:30–ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ Տոնոյանն ասաց՝ ինչ են անելու

© Sputnik / Aram NersesyanԿարին Տոնոյան
Կարին Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Բաժանորդագրվել
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն առաջարկում է դասադուլ, գործադուլ, շրջափակումներ սկսել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի դիմաց բազմամարդ հանրահավաքի ժամանակ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` հասարակական գործիչ Կարին Տոնոյանն ասաց, որ մշակվել է օրակարգ, որը կօգնի երկրի անվտանգությանը։
«Մենք առաջարկում ենք շրջափակել իշխանական կառավարման օբյեկտները, որ թույլ չտանք շարունակել իրենց գործունեությունը։ Պետք է հայտարարել նաև դասադուլ, գործադուլ։ Դասի մի՛ թողեք ոչ մեկի, գործի մի՛ թողեք ոչ մեկի, ասեք՝ մենք չենք գնում գործի, որովհետև մենք փրկում ենք մեր հայրենիքը»,-ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ նպատակը երկրի անվտանգությունն է, ոչ թե իշխանությունների հեռացումը, և դրա համար էլ դատարկ շենքեր գրավելը (մարդիկ առաջարկում էին ԱԺ շենք մտնել) իմաստ չունի։
«Մենք դարպաս չենք կոտրելու, մենք իրավական ուժով ենք մտնելու այդ շենքերը։ Այդ շենքերը մերն են, ժողովրդինն են։ Թղթերն ընդամենը թղթեր են։ Սևրի փաստաթուղթը մեծ երկրներ են ստորագրել, ո՞ւմ է պետք հիմա այդ թուղթը։ Մենք ենք որոշում մեր հայրենիքի ճակատագիրը»,-ասաց նա։
Նա դիմեց նաև ոստիկաններին՝ ասելով, որ հանեն իրենց համազգեստը և նորից հագնեն այն, երբ երկրում լինի հայրենասեր իշխանություն։
«Վաղը 08:30–ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները։ Շրջափակում ենք կառավարությունը, Ազգային ժողովը, դատախազությունը՝ բոլոր այն կառույցները, որ պահում են այս իշխանիկին, այս խամաճիկներին»,–ասաց Տոնոյանը
Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, երբ այս հայտարարությունը լսած քաղաքացիները բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներում, Փաշինյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ` «Ֆեյսբուքում» գրելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։
Վարչապետից հետո նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԱԽ-ն, ԱԱԾ-ն, ԱԺ նախագահն ու իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչներ։
Այդ ընթացքում Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց պահանջում էին նրա հրաժարականը։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս միացան բողոքի ակցիաներին ու խոստացան` եթե ՔՊ 18 պատգամավորներ միանան իրենց, պատրաստ են սկսել վարչապետի ինպիչմենտի գործընթացը։
Հավելենք, որ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանն այսօր իր ելույթում ակնարկեց, որ այդ հարցով ԱԺ–ում որևէ ընդդիմադիր իրենց չի մոտեցել։։
Լրահոս
0