00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետական հեղաշրջման փորձ», «երկրորդ ճակատ». ՔՊ–ականները մեկնաբանում են գիշերվա ակցիաները

© Sputnik / Aram NersesyanՎահագն Ալեքսանյանը ԱԺ–ում
Վահագն Ալեքսանյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Վահագն Ալեքսանյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորի համոզմամբ` բողոքի ալիքը բարձրացել է ոչ թե ստորագրվելիք փաստաթղթի մասին Փաշինյանի հայտարարությունից հետ, այլ Հայաստանից ոչ մի թիզ հող չզիջելու։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից ոմանք այսօր իրենց ելույթներում անդրադարձան սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ–ի շենքի մոտ, Բաղրամյան պողոտայում կատարվածը որակեց որպես «պետական հեղաշրջման» ու «նոյեմբերի 9-ի կրկնության», «պետության դեմ երկրորդ ճակատ բացելու» փորձ։
Նրա դիտարկմամբ` երբ սահմանին կանգնած զինվորին ու սպային թիկունքից ասում են, որ հողերը հանձնած են, նրանք ուղղակի թևաթափ են լինում, ինչը, ըստ նրա, կարող էր սահմաններում լուրջ խնդիրներ առաջացնել։
«Երեկվա տեղի ունեցածը շատ լուրջ կազմակերպված գործողություն էր, երբ Երևանից զանգում են մարզեր ու ասում հողերը հանձնած են, թուղթը ստորագրված է, թուղթը 5 րոպե հետո ստորագրվելու է, եկե՛ք, հասե՛ք Երևան»,- ասաց Պապոյանը` միաժամանակ հավելելով, որ չի կիսում տեսակետը, թե կատարվածը մեդիամանիպուլյացիայի, սոցկայքերում տարածված տեղեկության, ուղիղ եթերների արդյունք է։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հակառակը, կարծիք հայտնեց, որ կատարվածը հենց «ինֆորմացիոն դիվերսիայի» հետևանք էր։

«Երեկ շարունակվեցին մարտերը, մենք ունեցանք մարտական որոշակի հաջողություններ` ոչ շատ մեծ, ոչ աշխարհացունց, բայց որոշակի կոնկրետ հաջողություններ։ Դրանից հետո ՀՀ վարչապետն այս բարձր ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ն իր սուվերեն տարածքով միջանցք, իր սուվերեն տարածքից մի միլիմետր անգամ չի պատրաստվում զիջել ոչ մեկին, որ մենք պատրաստ ենք մեր տարածքի ամեն մի միլիմետրի համար կռվել»,– ասաց Ալեքսանյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ բողոքի ակցիաներն իրականում հենց այս հայտարարության հետևանք են եղել և ոչ թե ստորագրվելիք փաստաթղթի մասին հայտարարության։

«Սկսվեց ինֆորմացիոն դիվերսիա կոլաբորացիոնիստական ուժերի կողմից, ովքեր ղեկավարվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ովքեր անհայրենիք սրիկաների նման սնվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ստացան հրահանգ Հայաստանի զինվորների թիկունքում բացել երկրորդ ճակատը, հրապարակեցին մի կեղծ փաստաթուղթ, որն իբր ստորագրվել է կամ ուր որ է կստորագրվի, որն ընդհանրապես գոյություն չունի որպես այդպիսին: Հետո վարչապետի ելույթից մի րոպեանոց հատված կտրեցին կոնտեքստից ու փորձեցին չգիտեմ ինչ կերպ ներկայացնել ու՝ հասեք, փրկեք, ստորագրում է: Ու այս ամենը նրա համար, որ շատ խիստ ազդվել էին ՀՀ զորքերի՝ երեկ տված կատաղի մարտերից, այն դիմադրությունից, որ ցույց էին տվել մեր տղերքը, ու ամենակարևորը՝ խիստ վրդովված էին նրանք ու նրանց տերերը, որ ՀՀ վարչապետն այս ամբիոնից հայտնեց, որ միջանցք չի տալու»,– ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, երբ այս հայտարարությունը լսած քաղաքացիներն արդեն բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներում, Փաշինյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ` «Ֆեյսբուքում» գրելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։
Վարչապետից հետո նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԱԽ-ը, ԱԱԾ-ն, ԱԺ նախագահն ու իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչներ։
Այդ ընթացքում Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց պահանջում էին նրա հրաժարականը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս միացան բողոքի ակցիաներին ու խոստացան` եթե ՔՊ 18 պատգամավորներ կմիանան իրենց, պատրաստ են սկսել վարչապետի ինպիչմենտի գործընթացը։ Այս հայտարարությունից հետո նրանք մտան ԱԺ` այն իրականացնելու խոստումով։
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանն այսօր իր ելույթում ակնարկեց, որ այդ հարցով ԱԺ–ում որևէ ընդդիմադիր իրենց չի մոտեցել։
Լրահոս
0