00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական և դիվանագիտական դաշտերում անընդհատ ձախողումներ են. Արման Թաթոյանն ԱԺ-ի մոտ է

© Photo : Arman Tatoyan Արման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Արման Թաթոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թաթոյանը կոչ արեց հայ ժողովրդին համախմբվել, որպեսզի հնարավոր լինի լուծել առկա խնդիրները և հաղթանակ կերտել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վստահ է` հանրապետությունում այսօր քաղաքական ու դիվանագիտական ճակատում մարդ չկա, անընդհատ ձախողումներ են։ Նա այս մասին ասաց Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ ակցիայի ժամանակ։
«Իսկապես իրավիճակն օրհասական է։ Այսօր մենք գտնվում ենք իրական պատերազմի մեջ, անընդհատ մեր տղաները հերոսություն են անում սահմանին, սակայն քաղաքական ու դիվանագիտական ճակատում մարդ չկա, անընդհատ ձախողումներ են։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր 18 տարեկան զինվորներին զոհողության ենթարկենք»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` այսօրվա վիճակը հենց գործող իշխանությունների սխալների արդյունքն է, իսկ պատերազմից հետո, երբ ադրբեջանական զինծառայողները հանցավոր գործողություններով հայտնվել էին ՀՀ ճանապարհներին, գյուղերի հարևանությամբ` հիմքեր կային հեռացնելու նրանց այդ տարածքներից։
Թաթոյանը շեշտեց` գործող իշխանությունները պետք է հեռանան և այժմ եկել է փոխելու ժամանակը, քանի որ Հայաստանը գտնվում է իրական պատերազմի մեջ։ Նա կոչ արեց հայ ժողովրդին համախմբվել, որպեսզի հնարավոր լինի լուծել առկա խնդիրները և հաղթանակ կերտել։
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ընդդիմադիր պատգամավորներ եկե՛ք ԱԺ և կանչեք ՔՊ–ականներին այստեղ. զոհվածի հայր
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Լրահոս
0