Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի մինչև 993 մետր. նորոգման կարիք կա

© Photo : Գնել Սանոսյան/Gnel Sanosyan Ազատի ջրամբար
Ազատի ջրամբար - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազատի ջրամբարի ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի, նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև ոռոգման ջրապահանջն ապահովելու համար Արտաշատի ջրանցքի ջրալրում իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ Ազատի ջրամբարի (շահագործվում է 1976 թվականից) ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսն անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչը աշխատում է մշտական խափանումներով:
Հատակային ջրթողը 2017 թվականին վթարվել է: Ջրամբարի մեռյալ ծավալի նիշը (1013,9 մ) մինչև 993 մ նիշ ժամանակավորապես իջեցումը հնարավորություն կտա իրականացնել հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն:
Բացի այդ, բաց թողնված ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին՝ 7000 հա հողատարածքների ոռոգման նպատակով:
Որ Մասիսը միշտ երևա. տարբեր երկրներում ապրած Կարենը Ազատի ջրամբարի մոտ էկոավան է կառուցում
Նշված հողատարածքների ջրապահանջը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմում է շուրջ 18 մլն մ3, որից Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով հնարավոր է Արտաշատի ջրանցքին ջրալրում տալ շուրջ 7,3 մլն մ3 ծավալով: Ջրապահանջի մնացած մասը հնարավոր կլինի ապահովել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից ջրառ իրականացնելով:
Ակնկալվում է, որ նորոգման արդյունքում հիդրոտեխնիկական կառուցվածքները կայուն կշահագործվեն, ոռոգման ջրամատակարարումը կապահովվի։
Լրահոս
0