00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

«Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ–ից». Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը հայտարարեց, որ Հայաստանն այսօր էլ սպասում է ՀԱՊԿ–ի գործողություններին` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը ՌԴ–ի հետ ունի նաև փոխօգնության պայմանագիր։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ–ից։ Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք, բնական է` շատ դժգոհ ենք։ Այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Եվ մենք, կապ ունենալով մեր ժողովրդի հետ ու ներկայացնելով ՀՀ ժողովրդին, շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ–ը չի անում այն, ինչի համար նախատեսված է։ Եվ, բնական է` մենք դրանից հետևություններ ենք անելու և անում ենք և արդեն արել ենք»,– ասաց Սիմոնյանը։
Այդուհանդերձ, ԱԺ նախագահը հայտարարեց, որ Հայաստանն այսօր էլ սպասում է ՀԱՊԿ–ի գործողություններին` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը ՌԴ–ի հետ ունի նաև փոխօգնության պայմանագիր, ուստի և ռուս գործընկերներից ակնկալելու է շատ ավելի շոշափելի քայլեր` ոչ թե հայտարարությունների մակարդակով։
«Ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում, օրինակ, որ իրենց Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ Հայաստանի ղեկավարության նկատմամբ հնչում են սադրիչ հայտարարություններ։ Մենք անկեղծ չենք հասկանում, թե այդ ինչ մարտավարություն է ու ինչի համար է դա արվում։ Կարո՞ղ է դա անճարությունից է»,– ասաց Սիմոնյանը։
Մեկնաբան Պետրոս Ղազարյանը փորձեց պատասխանել Սիմոնյանի հարցին` ասելով. «Դուրս եկեք փողոց ու ձեզ կասեն, թե դա ինչի համար է` միջանցքի»։
ԱԺ նախագահն էլ հակադարձեց, որ կա միայն մեկ միջանցք` դա Լաչինի միջանցքն է ու նաև կոչ արեց դրանից զատ «միջանցք» արտահայտությունը հանել բառապաշարից։
«Այն գոյություն ունի միայն Ադրբեջանի նախագահի բառապաշարում, և ես կոչ եմ անում այդ բառապաշարը չսարքել մեր բառապաշարը»,– ասաց նա։
Մեկնաբանը մեկ այլ մեջբերում էլ արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունից այն մասին, թե նույնիկ այս իրավիճակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց Զախարովային ուղղված հռետորական հարցով. «Իսկ ինչո՞ւ է այս իրավիճակը։Ի՞նչ է նշանակում այս վիճակում։ Իսկ ո՞վ է այս վիճակի չլինելու երաշխավորը»։
Այդուհանդերձ, Սիմոնյանը չհերքեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, ավելին` հույս հայտնեց, որ ապագայում այն հնարավոր կլինի իրագործել։
Անդրադառնալով պատերազմի թեմային` Սիմոնյանը հայտարարեց, որ 2020թ–ի արցախյան պատերազմը կապ ուներ Սիրիայում տեղի ունեցող գործողությունների հետ ու նաև` Ուկրաինայում գալիք ռազմական գործողությունների հետ։ Նրա համոզմամբ, այդ իրադարձությունները մեկ փազլի տարբեր կտորներն են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
ՀՀ–ն դիմել է նաև ՌԴ-ին ու ՄԱԿ ԱԽ։
Լրահոս
0