https://armeniasputnik.am/20220916/hh-ishkhanutjuny-partavvor-e-tvjalner-nerkajacnel-ohanjany-zvoheri-canky-chhajtnelu-masin-48388499.html
ՀՀ իշխանությունը պարտավոր է տվյալներ ներկայացնել. Օհանյանը` զոհերի ցանկը չհայտնելու մասին
ՀՀ իշխանությունը պարտավոր է տվյալներ ներկայացնել. Օհանյանը` զոհերի ցանկը չհայտնելու մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավարը վստահ է` ՀՀ ներկայիս իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T12:10+0400
2022-09-16T12:10+0400
2022-09-16T12:21+0400
սեյրան օհանյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
պատերազմ
աժ (ազգային ժողով)
իշխանություն
ընդդիմություն
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/02/39293785_0:70:1600:971_1920x0_80_0_0_26c10224a9defc6fb64923329a08725f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը վստահ է` ՀՀ իշխանությունները պարտավոր են սթափ գնահատել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հանրության ներկայացնել վերջին գործողությունների հետևանքով զոհվածների անունները և ցանկը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Խոսելով բանակի պատրաստվածության մասին` նա ընդգծեց, որ առհասարակ յուրաքանչյուր պաշտպանվող կողմի համար անհրաժեշտ է բացառել հանկարծակիությունը, իսկ զորքերը բերել մարտական պատրաստականության։Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ. ՓաշինյանՆրա խոսքով` մինչ մարտական գործողությունները հակառակորդը տեղեկատվական պատերազմ էր սկսել, և այսօր հարց է առաջանում, թե ինչու այդ ամենից եզրակացություն չի արվել, և ինչու հայկական կողմը տարածքային կորուստներ ունի։Նա շեշտեց, որ այդ մեկ տարվա ընթացքում ներկա իշխանությունները մերժել են իր և գործընկերների բոլոր նախաձեռնությունները։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/02/39293785_180:0:1600:1065_1920x0_80_0_0_ff1cfe08d570f41c95508e32b7904cea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սեյրան օհանյան, հայաստան, պատերազմ, աժ (ազգային ժողով), իշխանություն, ընդդիմություն, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սեյրան օհանյան, հայաստան, պատերազմ, աժ (ազգային ժողով), իշխանություն, ընդդիմություն, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ իշխանությունը պարտավոր է տվյալներ ներկայացնել. Օհանյանը` զոհերի ցանկը չհայտնելու մասին
12:10 16.09.2022 (Թարմացված է: 12:21 16.09.2022) «Հայաստան» խմբակցության ղեկավարը վստահ է` ՀՀ ներկայիս իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը վստահ է` ՀՀ իշխանությունները պարտավոր են սթափ գնահատել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հանրության ներկայացնել վերջին գործողությունների հետևանքով զոհվածների անունները և ցանկը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իշխանությունները չեն տիրապետում այն իրավիճակին, որը տեղի է ունեցել մարտական գործողությունների ժամանակ։ Բացի զոհերից, տեղի են ունեցել նաև դիրքային փոփոխություններ, ինչի մասին չի ասվել։ Իրավիճակը պետք է գնահատվի` հակառակորդին, նրա գործողությունները, հնարավորությունները, մեր զորքերն ինչ վիճակում են, ինչին են տիրապետում»,– նշեց Օհանյանը։
Խոսելով բանակի պատրաստվածության մասին` նա ընդգծեց, որ առհասարակ յուրաքանչյուր պաշտպանվող կողմի համար անհրաժեշտ է բացառել հանկարծակիությունը, իսկ զորքերը բերել մարտական պատրաստականության։
Նրա խոսքով` մինչ մարտական գործողությունները հակառակորդը տեղեկատվական պատերազմ էր սկսել, և այսօր հարց է առաջանում, թե ինչու այդ ամենից եզրակացություն չի արվել, և ինչու հայկական կողմը տարածքային կորուստներ ունի։
«Կորուստների զգալի մասը տեղի են ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն։ Ասֆալտի, ինչ–որ գինու փառատոների համար գումար է ծախսվում, բայց առաջին գիծը կահավորված չի եղել գոնե հակառակորդի անօդաչու թռչող սարքերից ու հրետակոծությունից պաշտպանվելու համար։ Մեկ տարի է, որ ես և իմ գործընկերները պատգամավոր ենք և ահազանգում ենք` Հայաստանի գերակա խնդիրն անվտանգությունն է և ինժեներական սարքավորումների կահավորումը»,– ասաց Օհանյանը։
Նա շեշտեց, որ այդ մեկ տարվա ընթացքում ներկա իշխանությունները մերժել են իր և գործընկերների բոլոր նախաձեռնությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։