00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում կարևորվում են ՀԱՊԿ առաքելությունները. Կոպիրկինը հանդիպել է Սիդորովի հետ

© Sputnik / Aram NersesyanՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երեկվանից գեներալ-գնդապետ Սիդորովի գլխավորությամբ Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարևոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կայունացման գործում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այստեղ ձեր առաքելությանը կարևոր նշանակություն են տալիս, ակնկալում են, որ ՀԱՊԿ–ը կարևոր դեր կխաղա իրավիճակի կայունացման հարցում և իրադրության հետագա էսկալացիայի կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»,– ասել է դեսպանը։
Նրա խոսքով` Հայաստանի հանրությունը և տարբեր քաղաքական ուժեր ուշադիր հետևում են առաքելության աշխատանքին։
«Այստեղ հիշում են այն մասին, որ կազմակերպությունն առանցքային դեր է խաղացել այս տարվա սկզբին Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում։ Կարևոր մի կետ` Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ–ում»,– ասել է դիվանագետը։
Կոպիրկինը հաջողություն է մաղթել առաքելությանը` հստակ արդյունքների հասնելու գործում։ Նա ընդգծել է, որ դա անկասկած աշխատելու է կազմակերպության հեղինակության ամրապնդման ուղղությամբ և՛ ՀՀ–ում, և՛ տարածաշրջանում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել առաքելություն ուղարկել Հայաստան` գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։ Դեպի Հայաստան առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Երևան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովի գլխավորած խումբը։ Խմբում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանը ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
Հավելենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0