00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմփիչմենտի հեռանկարը Հայաստանում և համաշխարհային փորձը. իշխող թիմում այդքան կամիկաձե կա՞

© Sputnik / Andranik GhazaryanՎարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ
Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ 2007 թվականին Հայաստանի ներկա վարչապետը գլխավորեց «Իմփիչմենտ» դաշինքի նախընտրական ցուցակը, դժվար թե նրա մտքով անցներ, որ ուղիղ 15 տարի անց պառլամենտի դիմաց հավաքված ցուցարարները կպահանջեն հենց իր հրաժարականը։ Իմփիչմենտի գործընթաց Հայաստանում ընդհանրապես երբեք չի եղել, թեև պաշտոնից հեռանալու կոչերը մշտապես հնչում են անկախության հռչակումից ի վեր։
Երևի հիշում եք՝ 1992 թվականին հինգ կուսակցություններ պահանջեցին առաջին նախագահի հրաժարականը։ Պատասխանն այսպիսին էր՝ հենց հիմա հրավիրե՛ք խորհրդարանի արտահերթ նիստ և որոշում կայացրեք նախագահին անվստահություն հայտնելու հարցով հանրաքվե անցկացնել մասին։ Հանրաքվեն այդպես էլ երբեք իրականություն չդարձավ, իսկ նախագահը մի քանի տարի անց հրաժարական տվեց։ Ճիշտ նույնկերպ վարվեցին երրորդ և չորրորդ նախագահները, թեև վերջինիս հրաժարականը որևէ մեկը չէր էլ պահանջել։
Իմփիչմենտի նախաձեռնության հեռանկարը. համաշխարհային փորձը հակասական է
Այնինչ, աշխարհի որոշ երկրներում իմփիչմենտի փորձեր արվել են, ընդ որում, դրանց արդյունքը տարբեր է եղել։ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում նման երեք դեպք է եղել՝ Կոնգրեսում մեղադրանքներ են ներկայացվել Էնդրյու Ջոնսոնին, Բիլ Քլինթոնին և Դոնալդ Թրամփին։ Երեք դեպքերում էլ վերին պալատը՝ Սենատը, արդարացրել է նախագահներին։ 1974 թվականին էլ պաշտոնազրկման գործընթաց էր նախաձեռնվել Ռիչարդ Նիքսոնի նկատմամբ, բայց նա անմիջապես հրաժարական տվեց` քաջ գիտակցելով, որ այս անգամ Սենատը դժվար թե արդարացնի նախագահին։
Իսկ ընդհանրապես 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին իմփիչմենտի ենթարկված ղեկավարները բավական շատ են։ Բրազիլիայում, օրինակ, նույնիսկ երկու նախագահ է պաշտոնազրկվել՝ Ֆերնանդու Կոլորը և Դիլմա Ռուսեֆը։ Պերուում նախագահ Ալբերտո Ֆուխիմորին փորձեց ընդօրինակել Ռիչարդ Նիքսոնին և, տեսնելով, որ իր գլխավերևում սև ամպեր են կուտակվում, հրաժարականի դիմում ներկայացրեց, բայց պատգամավորները որոշեցին՝ չէ՛, այդքան հեշտ չես պրծնի, և ավարտին հասցրին իմփիչմենտի գործընթացը` զրկելով նախագահին նաև հետագայում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Բայց, ինչպես հեռուստագովազդում են ասում, սա դեռ ամենը չէ՝ նախանցած տարի Պերուի խորհրդարանը պաշտոնազրկեց ևս մեկ նախագահի՝ Մարտին Վիսկարային՝ կաշառակերության համար։
Իսկ ողջ Եվրոպայում իմփիչմենտի միակ դեպքը կապված է Լիտվայի նախկին նախագահ Ռոլանդաս Պակսասի անվան հետ։ Հետաքրքիր դեպք է, հայաստանցիներիս համար՝ նույնիսկ անհասկանալի։ Համաձայնե՛ք, շատերը զարմացան, երբ այս շաբաթ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հարկ համարեց հատուկ հայտարարությամբ բացատրել հանրությանը, թե իրականում ինչ էր ուզում ասել վարչապետը խորհրդարանում։ Դրսում ասես՝ չեն հավատա, որ հատուկ ծառայությունները կարող են զբաղվել երկրի ղեկավարի խոսքերը պարզաբանելով։
Մինչդեռ Լիտվայի ազգային անվտանգության դեպարտամենտը 2003 թվականին երկրի խորհրդարանի՝ Սեյմի ղեկավարությանը փոխանցեց փաստաթղթեր, որոնք հատուկ ծառայությունների կարծիքով, ապացուցում էին, որ նախագահի շրջապատը իր որոշ գործողություններով վտանգում է Լիտվայի անվտանգությունը։ Եվ խորհրդարանը ոչ միայն պաշտոնազրկեց նախագահին, այլև արգելեց նրան այլևս մասնակցել հետագա նախագահական ընտրություններին։ Ճիշտ է, նախկին նախագահն առանց աշխատանքի չմնաց և մի քանի տարի անց դարձավ Եվրոպական պառլամենտի պատգամավոր։
Ինչպես տեսնում եք, միջազգային փորձը միանշանակ չէ։ Բայց մի բան կարելի է փաստել՝ Հայաստանում վարչապետի իմփիչմենտին հասնելու ճանապարհին դժվարություններն անպակաս են։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ այդ հարցը կարող է բարձրացնել պատգամավորների առնվազն մեկ երրորդը։ Ընդդիմությունն այդքան մանդատ ուներ մինչև այն պահը, երբ Իշխան Զաքարյանը մոտ մեկ տարի առաջ լքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Ճիշտ է, այն ժամանակ նա խոստացավ մնալ ընդդիմադիր դաշտում, բայց մենք հո լավ գիտենք հայաստանյան իրականությունը. փորձիր որևէ բան անել, որն իշխանությունների քիմքին հաճո չէ, սեփական մաշկիդ վրա անմիջապես կզգաս ժողովրդավարության ազգային առանձնահատկությունները։
Եվ սա դեռ առաջին խոչընդոտն է, որը տեսականորեն հաղթահարելի է՝ մեկ էլ տեսար իշխանական ճամբարում այնուամենայնիվ կհայտնվի մի կամիկաձե, որը կմիանա ընդդիմադիրների նախաձեռնությանը` նույնիսկ հրաշալի գիտակցելով, որ դրանից հետո իրեն սպասում է Հայկ Մարությանի ճակատագիրը։ Բայց ախր, ի վերջո վարչապետին պաշտոնազրկելու համար անհրաժեշտ է, որ դրա օգտին քվեարկի պատգամավորների կեսից ավելին։ Ինչ եք կարծում՝ իշխող թիմում այդքան կամիկաձե կա՞։
Գեղամ Մանուկյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Ամբողջական ձևաթուղթը կլինի, երբ որ այդ 35 պատգամավորին կավելանան նաև 18-ը. Գեղամ Մանուկյան
Լրահոս
0