00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՄԱԿ–ը բանաձև չի ընդունել մեր դիվանագիտության անբավարար աշխատանքի պատճառով. միջազգայնագետ

ՄԱԿ–ը բանաձև չի ընդունել, ինչը պայմանավորված է մեր դիվանագիտության անբավարար աշխատանքով․ Բալասանյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի քննարկման և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև չընդունելու պատճառների մասին։
Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների որակումների հետ կապված այժմ կա միջազգային կոնսենսուսի խնդիր, այդ պատճառով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից դեռ բանաձև չի ընդունվել։ Բանաձևի բացակայությունը կարող է պայմանավորված լինել նաև մեր դիվանագիտության անբավարար աշխատանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտարարեց, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժման հարցի քննարկման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ընդունվել, թեև երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործվել է «ագրեսիա» տերմինը։
«Փորձը ցույց է տալիս, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ցանկացած որոշում ընդունվում է, եթե այն երկիրը, որին վերաբերում է որոշումը, բավականին լուրջ աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Կամ էլ ստեղծվում է աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ, որի պարագայում ձեռնտու չէ որևէ որոշում կայացնելը` իրավիճակը, իրենց բնորոշմամբ, ավելի չլարելու նկատառությամբ»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ճառ ասող կա, բայց երբ գալիս է զանգ կախելու պահը, ապա ոչ ոք չի ցանկանում իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Դրանով է պայմանավորված, թե ինչու ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև չընդունվեց։
«Աշխարհի համար ամենակարևորն այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն է իր պատկերացումների համատեքստում։ «Խաղաղության պայմանագիր» եզրույթի մեջբերումն ու դրա մասին խոսելն ըստ էության առաջ է տանում ադրբեջանական օրակարգը։ Աշխարհն ուզում է պրծնել այդ կոնֆլիկտից, որ երկար ժամանակ ստիպված չլինի անդրադառնալ Հարավային Կովկասում, մասնավորապես հայ–ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող իրավիճակին։ Արդյոք դա չի՞ հանգեցնի նոր պատերազմի, չի՞ բերի տարածաշրջանային գերտերությունների միջև հարաբերությունների սրման, որը կարող է հանգեցնել խոշոր պատերազմի` ցավոք, միջազգային հանրությանը չի անհանգստացնում»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` փորձը ցույց է տվել, որ երբ մենք հույս ենք կապել միջազգային կառույցների հետ, ոչնչի չենք հասել, ավելին` այդ կառույցներն իրենց այսրոպեական խնդիրները լուծել են ի հաշիվ մեր պետական շահերի, հետևաբար Հայաստանը պետք է ներդնի իր բոլոր հնարավորությունները, առաջնորդվի սեփական շահի գերակայությամբ։
Ըստ նրա` Հայաստանը պետք է աշխատի նաև Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ` հաշվի չառնելով նաև այդ երկրի հանդեպ ԱՄՆ–ի ու Եվրամիության պատժամիջոցները։
Փաշինյանն ու Բլինկենն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ–ին ուղղված ՀՀ դիմումի քննարկմանը
Նշենք, որ Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ–ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0