00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԻՊ-ը կոչ է անում չտարածել կին զինծառայողին կտտանքների ենթարկվելու տեսանյութը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Sputnik Արմենիայում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Տեսանյութն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի հիացմունքը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կոչով դիմել է լրատվամիջոցներին ու հանրությանը` չտարածել ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի զոհ դարձած հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը «ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից»։
Նշենք, որ այսօր ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասաց, որ ադրբեջանական կողմը վայրագություններ է իրականացրել մեր զինծառայողների նկատմամբ, այդ թվում` կանանց։ Նրա խոսքով` տեսանյութում ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել։
«Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային»,– ասված է պաշտպանի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ ՄԻՊ-ը փաստում է, որ տեսանյութն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի հիացմունքն ու գովեստը։
«Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա, իհարկե, ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ»,– գրում է պաշտպանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշում է, որ բոլոր նմանօրինակ տեսանյութերը փաստագրված ու վերլուծված են, դրանք ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, ու նաև ՀՀ իրավապահ մարմինների քննության առարկան են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0