00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի էր ընկել, ապա նրան փոխանակել են. ՊՆ

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդ
Ներքին Հանդ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Ներքին Հանդ
Բաժանորդագրվել
Այդ գործընթացին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը չի մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել էր։
«Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշեց Թորոսյանը։
Հավելենք, որ այդ գործընթացին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը չի մասնակցել։
Ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները իրենց պատրաստակամությունն էին հայտնել միակողմանիորեն Երևանին հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի. Սեյրան Օհանյան
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Լրահոս
0