00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է տարերայնորեն դուրս գալ փողոց. քաղաքացիները կառավարության մոտից շարժվեցին դեպի ԱԺ

© Sputnik / Asatur YesayantsԿարին Տոնոյանը բողոքի ակցիային
Կարին Տոնոյանը բողոքի ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Կարին Տոնոյանը բողոքի ակցիային
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Նրանք հիմա գնում են Ազգային ժողովի մոտ` շարունակելու իրենց բողոքի ակցիան։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ քաղաքացիներն արդեն 3 օր է բողոքի ակցիաներ են իրականացնում։ Այս ամենը սկսվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Հայաստանին ինքնիշխան տարածքի վրա, իսկ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
«Համախմբում» շարժման ղեկավարներից մեկը` Մենուա Սողոմոնյանը, լրագրողների հետ զրույցում կոչ արեց հայրենակիցներին տարերային կերպով դուրս գալ փողոց և խաղաղ անհնազանդության ակցիաներ անել։
© Sputnik / Asatur Yesayants«Համախմբում» շարժման ղեկավարներից Մենուա Սողոմոնյանը բողոքի ակցիային
Менуа Согомонян на площади Республики во время мирной акции неповиновения (16 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
«Համախմբում» շարժման ղեկավարներից Մենուա Սողոմոնյանը բողոքի ակցիային
«Մարզերի բնակիչները կարող են փակել մարզպետարանները, համայնքապետարանները, Երևանում էլ բազմաթիվ են պետական հաստատությունները, ինչպես նաև այս իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները։ Ցանկալի է այդ ամենն իրականացնել առավոտյան ժամերին, որպեսզի բնականոն աշխատանքները խաթարվեն»,– նշեց Սողոմոնյանը։
44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանն էլ հորդորեց քաղաքացիներին գործադուլ անել, պայքարել։
«Պետք է այնքան պայքարենք, մինչև հաղթանակ լինի և այս իշխանությունը հեռանա։ Ադրբեջանը չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդն է նստած մեր երկրի ղեկին։ Իրենք առաջ են գալու այնքան, մինչև բոլոր պայմանավորվածություններն իրականանան` ստորագրվելու են փաստաթղթեր, տրվելու են հողեր, ճանապարհներ, զոհվելու են զինվորներ և խաղաղ բնակիչներ, մեզ էլ են հանձնելու»,– ասաց Տոնոյանը։
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն էլ ընդգծեց, որ պետք է հանել Փաշինյանին, քանի որ վերջինս աշխատում է ՀՀ շահերի դեմ։ Չալաբյանը նշում է, որ բանակի դիմադրելու շնորհիվ է, որ Սյունիքի մարզը շարունակում է ՀՀ հսկողության տակ գտնվել։
«Հայաստանում գլխավոր իշխանափոխությունը եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո` փողոցում։ Այսօր էլ պետք է նոր իշխանությունը ձևավորել փողոցում։ Ամեն ինչ պետք է լինի կազմակերպված կառույցների տեսքով, մենք էլ աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ լինի հավուր պատշաճի։ Այդ ամենը հեշտ ու արագ չի լինի, սակայն կարող ենք անել»,– ասաց հասարակական գործիչը։
© Sputnik / Asatur Yesayants«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը
Аветик Чалабян на площади Республики во время мирной акции неповиновения (16 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը
Նշենք նաև, որ կառավարության շենքի մոտ և Հանրապետության հրապարակի շրջակայքում կան բազմաթիվ ոստիկանական ուժեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Լրահոս
0