Թուրքիան ՌԴ-ի հետ բանակցություններ է վարում գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԳազատար
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գների համաձայնեցման դեպքում գազի մատակարարումները կսկսվեն։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով A Haber հեռուստաալիքը:
«Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ։ Գների համաձայնեցման դեպքում մատակարարումները կսկսվեն»,–հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ եթե Թուրքիան դիմի էներգառեսուրսների մատակարարումների ավելացման համար, Ռուսաստանը դա կապահովի: ՌԴ-ից Թուրքիա էներգառեսուրսների մատակարարման մոտավոր ծավալները կազմում են տարեկան մոտ 26 միլիարդ խորանարդ մետր։
Թուրքիան գազի զեղչ է ակնկալում. ի՞նչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում
Լրահոս
0