00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել. Փամբուխչյանը` վնասների մասին

© Photo : press office of MES of RA Արմեն Փամբուխչյանը
Արմեն Փամբուխչյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Արմեն Փամբուխչյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԻ նախարարի խոսքով` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են բազմաթիվ գազատար խողովակներ, էլեկտրամատակարարման գծեր, տներ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել, որոնք կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Մասնավորապես, Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։
«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով շտապօգնության մեքենաներ են վնասվել Սյունիքի մարզում։
«Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ցորենի ու գարու արտերը, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ և մի շարք մեքենաներ»,–ասաց նա։
Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ բոլոր վնասները պետք է մանրամասն գույքագրվեն, որպեսզի կառավարությունը համապատասխան միջոցներ տրամադրի, լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնի , մասնավոր անձանց և համայնքներին աջակցելու համար։
«Բացի այդ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս հանգամանքները, և դատախազությունը պետք է մանրակրկիտ աշխատանք իրականացնի այս ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Լրահոս
0