00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկան հրաժարվել է փրկել Եվրոպային

© AP Photo / Susan WalshՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2022
Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հենց այն պահին, երբ ամառը նոր է ավարտվել, իսկ ձմեռային ցրտերը դեռ չեն էլ մտածում սկսվել, արևմտյան գովերգված միասնությունը ճաք է տալիս։

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Արտասահմանյան մամուլում տարածվում են ամերիկյան նավթ ու գազ արդյունահանող ընկերությունների ղեկավարների բազմաթիվ հարցազրույցները, որտեղ նրանք ուղղակի ու առանց խուսափելու ասում են, որ չեն կարողանա փրկել Եվրոպային ածխաջրածնային էներգակիրների դեֆիցիտից, ու վերջինս պետք է պատրաստվի լուրջ փորձությունների, ներառյալ՝ արտադրության կրճատումը և հովհարային անջատումները:
Իրավիճակի հեգնանքը կայանում է այն հանգամանքում, որ հենց Վաշինգտոնն էր ակտիվորեն դրդում և պահանջում Բրյուսելից կիրառել բոլոր հնարավոր սահմանափակող միջոցները ռուսական ածխի, նավթի և գազի մատակարարման դեմ։ Սպասվում էր, որ էմբարգոյի ներմուծումը կփլուզի ռուսական տնտեսությունը և կցամաքեցնի բյուջեն, որը, ինչպես շատերը վստահ էին, պահպանվում է բացառապես էներգառեսուրսների վաճառքից արժութային մուտքերի շնորհիվ, մասնավորապես՝ Եվրոպայից, որը պատմականորեն առանցքային շուկա է ռուսական արտահանման համար: ԱՄՆ-ն ամեն անկյունում գոռում էր, թե կփրկի դաշնակիցներին՝ մեծացնելով սեփական թերթաքարային նավթի ու հեղուկացված գազի տրանսմայրցամաքային մատակարարումները, ուստի վախենալու ոչինչ չկա։
Սակայն ռուսական ածխի գնման ամբողջական արգելքից ու նավթի գների սահմանաչափը մտցնելու փորձից հետո հանկարծ պարզվեց, որ պակասած ծավալները փոխարինելը չափազանց խնդրահարույց է, իսկ այն, ինչ ստացվել է այլ երկրներից, արդեն մի քանի անգամ ավելի թանկ է: Օրինակ, էներգետիկ 1 տոննա ածխի արժեքը 350 դոլարից բարձր է, որն առնվազն երեք անգամ ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ:
Նավթի շուկայում իրավիճակը 2 օր առաջ բավականին պարզ ու խոսուն նկարագրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը։ Հենց որ ռուսական նավթի ներմուծման վրա ամբողջական արգելք սահմանվի, դա կհանգեցնի արժեքի կտրուկ աճի, երբ բարելն ավելի քան 100 դոլար կարժենա: Ամերիկյան առանձին տնտեսագետներ և վերլուծական գործակալություններ խոսում են նույնիսկ 120-140 դոլարի նշաձողի մասին։
Պետք է նշել, որ ամերիկացիներն իսկապես ուժեղ և կտրուկ ավելացրել են իրենց մասնաբաժինը եվրոպական ներմուծման մեջ։ Օրինակ՝ ապրիլին ամերիկյան նավթագործներն իրենց եվրոպացի ընկերներին օրական 1,5 մլն բարել էին վաճառում։ Տպավորիչ աճել է նաև բնական գազի արտահանումը: Այսպիսով, Հին աշխարհը դարձել է սպառման հիմնական շուկան, որին բաժին է ընկել ամերիկյան ծագում ունեցող արտասահմանյան վաճառված ամբողջ գազի 68 տոկոսը: Ավելին, նախագահ Բայդենի վարչակազմը երդվել էր ավելի մեծացնել մատակարարումները, խոսվում էր նույնիսկ լրացուցիչ 15 միլիարդ խորանարդ մետրի մասին։
Իրականում շուկայի սովորական վերաբաշխում է տեղի ունեցել, երբ մի վաճառող պարզապես դուրս է մղել մրցակցին։ Սխեման շատ նման է այն բաներին, որը 90-ական թվականներին անում էին տարբեր քրեական տարրերը:
Եվ ահա դրսում շատ ջերմ սեպտեմբերի կեսն է, իսկ ԱՄՆ-ի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է։ Հակիրճ հիմնական միտքը կարելի է նկարագրել այսպես. նավթ ու գազ չկա, բայց դուք դիմացեք։
Առավելագույնը` 40-60 դոլարի մակարդակում. ԱՄՆ–ն քննարկում է ռուսական նավթի գինը
Օրինակ՝ Quantum Energy Partners խոշոր բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը, որը մասնագիտանում է նավթագազային ոլորտում ներդրումների վրա, ասում է, որ արդյունահանումն ավելացնել հնարավոր չէ ո՛չ հիմա, ո՛չ տեսանելի ապագայում։ «Օգնություն չի լինի, - ասում է ընկերության ղեկավարը։ — Ոչ՛ նավթի, ո՛չ գազի»:
Նրան հաջորդում են Pioneer Natural Resources հորատման ընկերության գործընկերները։ Դրա տնօրենը ճշտում է, որ վերջին տարում ԱՄՆ-ում հորատման աշտարակների քանակը գրեթե անփոփոխ է, ու դրանց քանակի ավելացում ծրագրերում չկա:
Քանի որ ԵՄ-ի կողմից հետագա սահմանափակումների հարցը գործնականում արդեն որոշված է, սպասվում է, որ մինչև տարեվերջ ռուսական նավթի ու դրա արտադրանքի արտահանման ծավալը Հին աշխարհ կնվազի առնվազն 20 տոկոսով: Շուկան համարժեք պատասխան է տվել, ու մի տակառ Brent-ը վերջին աճուրդում մոտ 95 դոլար արժեր։
Կրակի վրա յուղ լցրեց նաև Ալեքսանդր Նովակը, որը հայտարարեց, որ ԵՄ բնական գազի արտահանման ծավալը կնվազի մոտ 50 մլրդ-ով, ինչը նշանակում է, որ 2021 թվականի արդյունքների համեմատ մեկ երրորդով կրճատում կլինի: Բայց դա չի նշանակում, որ ռուսական բյուջեն շահույթ չի ստանա։ Ամենամոտ ժամանակներս վերջնական բանակցություններ կանցկացվեն «Սիբիրի ուժ-2» մայրուղային գազատարի կառուցման համաձայնեցման շուրջ, որի հզորությունը կազմում է հենց 50 միլիարդ խորանարդ մետր։ Տեխնիկական մշակման գործընթացում է գտնվում նաև Վլադիվոստոկից դեպի ՉԺՀ հյուսիսային հատված գազամուղը։ Սա ևս 10 միլիարդ է:
Ինչ վերաբերում է ամերիկյան էներգետիկների հայտարարությունների արձագանքին հենց Եվրոպայում, ապա այստեղ առանց չափազանցության կարելի է ամեն ինչ ակնկալել՝ ժողովրդական դժգոհության պոռթկումից մինչև այդ քաղաքական բլոկի ֆիզիկական փլուզումը:
Նավթահոր - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Տակառ գլորել. ԱՄՆ-ն կրկին նավթային ռեզերվին է դիմում
Օրերս Լեհաստանի վարչապետը ջախջախիչ քննադատություն է հնչեցրել Գերմանիայի դեմ՝ մեղադրելով ընթացիկ ճգնաժամ ստեղծելու մեջ։ Մորավեցկին ասել է, որ Եվրոպայի էներգետիկան ավերակների մեջ է, իսկ դրա պատճառը ածխային ու ատոմային էլեկտրակայաններից Բեռլինի վաղաժամ հրաժարումն է, ինչպես նաև չափից ավելի կախվածությունը «Հյուսիսային հոսքերից», որոնք հայտնի պատճառներով այլեևս չեն կարող կատարել իրենց նախագծային գործառույթները:
Բայց դա դեռ ամենը չէ։
Նույն Լեհաստանը հայտարարել է, որ գերմանացիներից Երկրորդ համաշխարհային պատերազմի օկուպացիայի տարիներին համար փոխհատուցում է պահանջում՝ ավելի քան տրիլիոն դոլարի չափով։ Այսինքն՝ Վարշավան՝ ԵՄ բյուջեից չվերադարձվող ֆինանսական օգնության գլխավոր ստացողը, գնում է գլխավոր դոնորի հետ հարաբերությունների կանխամտածված սրման։ Ներեվրոպական միջպետական հռետորաբանության բորբոքումն ակնհայտորեն ցուցադրում է Եվրոպայի ճգնաժամը։
Ներկայիս ճգնաժամը ստեղծվել է ԱՄՆ-ի ձեռքերով, և ոչ ոք չի երաշխավորի, որ Եվրոպայում փլուզման իրական կենտրոնախույս գործընթացները չեն սկսվի։ Ի դեպ, հնարավոր է, որ հենց դա է ճգնաժամի կոնստրուկտորների մտահաղացումը։
Լրահոս
0