00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է կա՛մ նոր լուծումներ գտնել, կա՛մ հրաժարվել գյուղատնտեսական որոշ ծրագրերից. Պետրոսյան

Կա՛մ հրաժարվել գյուղատնտեսական որոշ ծրագրերից, կա՛մ պետք է նոր լուծումներ գտնել․ Գառնիկ Պետրոսյան
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի արդյունավետության խնդրին։
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը ոչ միշտ են արդյունավետ, դրանցից որոշներն իրագործվում են տարիներ շարունակ, սակայն ընդգրկվածությունը տնտեսվարող սուբյեկտների առումով մասշտաբային էֆեկտ չի ապահովում։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Հայկական կոնյակը, պանիրն ու մածունը կարող են արտահանվել Եվրոպա, եթե օրենքը սկսի գործել
Նշենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում ընդունեց որոշում, ըստ որի դադարեցվում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորումը։ Հիմնավորվում է, որ ֆերմերները չպետք է մշտապես նման սուբսիդավորումներ ստանան։ Փոխարենը պետք է սուբսիդիավորվեն գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնող ծրագրերը։
«Այսպես կոչված՝ ինտնեսիվ այգիների ծրագիրը նույնպես աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ։ Եթե տարեկան հիմնադրվում է ընդամենը 700 հա այգի, որի մեծ մասն էլ խոշոր միջոցների տիրապետող սուբյեկտների կողմից է իրականացվում, նրանք են դառնում հիմնական շահառու, ապա նման ծրագիրը չի կարող արդյունավետ լինել։ Ժամանակի ընթացում արված որոշակի շտկումներն ու հասանելիության ապահովումն անգամ այդ ծրագրերի մասով մեծ պահանջարկ չապահովեցին։ Եթե ընդամենը մեկ տոկոսի չափով նոր այգիներ են հիմնադրվում, դա նշանակում է, որ մենք պետք է 100 տարի շարունակենք հսկայական միջոցներ ներդնել, որպեսզի կարողանանք ցանկալի արդյունք ապահովել»,– նշեց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ` կամ պետք է նոր լուծումներ գտնել, կամ հրաժարվել ծրագրերից։ Ըստ նրա` նույնը վերաբերում է «խելացի անասնաշենքերի» ծրագրին, որի առնչությամբ նույնպես մեծ ակտիվություն չի նկատվում, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի պահանջարկ ունի այդ ծրագիրը Հայաստանում և որքանով է այն համապատասխանում մեր երկրի պայմաններին։
«Փոքր ու միջին ջերմատների ծրագիրը թերևս որոշակի հետաքրքրություն ներկայացրեց, քանզի կային զարգացման միտումներ, բայց հիմա այդ ծրագրի մասին գրեթե ոչինչ չի խոսվում։ Դրա փոխարեն խոսվում է ոչ ավանդական մշակաբույսերի ծրագրի մասին, թեև հայտնի չէ, թե մեր ֆերմերները որքանով են պատրաստ և ունեն արդյոք անհրաժեշտ գիտելիքներ ու փորձառություն, գիտեն արդյոք, թե ինչպիսին է շուկան։ Մենք մոռանում ենք, որ ավանդական մշակաբույսերը ցայսօր արտահանվում են և ունեն արտաքին կայուն շուկաներ, հետևաբար տարօրինակ է, թե ինչու չեն մտածում դրանք զարգացնելու կամ սուբսիդավորումն ավելացնելու մասին»,– տարակուսեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիրն ընդունվել է 2019 թվականի մարտին։ Ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրամադրվել է 85531 միավոր վարկ՝ շուրջ 214.6 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 23.5 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա 300-350 հազար գյուղացիական տնտեսություն։
Լրահոս
0