Փամբուխչյանը Սյունիքում է. հրշեջ-փրկարարները մարտական ջոկատ են ստեղծել

© Photo : official site of MES of RA ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վայոց Ձորում, Գեղարքունիքում հրշեջ-փրկարարները ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզ է այցելել, հանդիպել մարզպետի հետ և եղել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ–ից։
© Photo : official site of MES of RA

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա
1/4

2/4

3/4

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում

© Photo : official site of MES of RA

ՀՀ ԱԻՆ–ի տեխնիկան Սյունիքում

ՀՀ ԱԻՆ–ի տեխնիկան Սյունիքում - Sputnik Արմենիա
4/4

ՀՀ ԱԻՆ–ի տեխնիկան Սյունիքում

1/4

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում

2/4

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում

3/4

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` Սյունիքի մարզում

4/4

ՀՀ ԱԻՆ–ի տեխնիկան Սյունիքում

Փամբուխչյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկել է վերջին օրերին ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
© Photo : official site of MES of RA ՀՀ ԱԻ նախարարը Սյունիքում քննարկում է կազմակերպել մարզպետի ու ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ
Министр по чрезвычайным ситуациям Армен Памбухчян посетил Сюникскую область (17 сентября 2022). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2022
ՀՀ ԱԻ նախարարը Սյունիքում քննարկում է կազմակերպել մարզպետի ու ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ
Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այնուհետև Փամբուխչյանը և Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում գտնվող փրկարարներից ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում:
Հավելենք, որ երեկ Փամբուխչյանն այցելել էր Ջերմուկի ՀՓՋ-ի շենք, որը վնասվել է ադրբեջանական հրետակոծության արդյունքում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0