00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փելոսիի այցը առիթ է արևմտամետ ուժերի կողմից հակառուսականություն տարածելու համար. Բադալյան

Բադալյան. Հակառուսականության տարածումն աշխարհաքաղաքական բազմակողմ խաղի դետալներից մեկն է
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածման թեմային։
Թվում է, թե սահմանին տեղի ունեցան ընդամենը երկօրյա ընդհարումներ, սակայն իրականում առկա են աշխարհաքաղաքական բազմակողմանի խաղի դետալներ, որոնցից մեկը ՀՀ–ում հակառուսականության տարածումն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին բողոքի ակցիա, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նրանց անհապաղ հավաքը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջ ներկայացրին, իսկ հետո բերման ենթարկեցին երեք անձի։ Նույն օրը երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր դժգոհությունն արտահայտեց ՀԱՊԿ–ի գործունեությունից։
«ՀԱՊԿ ասելով` ընկալվում է առաջին հերթին Ռուսաստանը, որն իր հերթին ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, ինչն Արևմուտքի հետ բերել է խիստ հակասության, հետևաբար պաշտոնական Մոսկվան ցանկանում է մեր տարածաշրջանում չեզոքություն պահպանել Արևմուտքի դաշնակից Թուրքիայի և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի հանդեպ` ձգտելով չլարել հարաբերությունները։ Այդ հանգամանքն էլ նպաստել է ՀՀ–ում հակառուսական տրամադրությունների աճին»,– ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` առկա իրավիճակից օգտվում են արևմտյան կառույցների դրամաշնորհներից սնվող ՀԿ–ները, որոնք անդրկուլիսյան աջակցություն ստանալով իշխանություններից` իրականացնում են որոշակի հակառուսական գործողություններ։ Նրանք ակցիաներ են կազմակերպում մասնավորապես ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը նրանց համար նույնպես պատրվակ է դարձել, որովհետև Փելոսին անգլոսաքսոնական կոնգլոմերատի ներկայացուցիչն է, որն իր առջև նպատակ է դրել Հարավային Կովկասից դուրս մղել ռուսական ազդեցությունը։ Դրանից ոգևորված արևմտամետ ուժերը Հայաստանում ստանալով համապատասխան հրահանգ` սկսում են գեներացնել մարդկանց շրջանում առկա որոշակի դժգոհությունը` կապված Ռուսաստանի չեզոք վերաբերմունքի հետ»,– նշեց քաղտեխնոլոգը։
ՀԱՊԿ-ը դեռ «թուրը պատյանից չի հանել». գեներալ Սիդորովը` Հայաստանում աշխատանքի մասին
Հիշեցնենք` ոչ վաղ անցյալում ՀՀ–ում տարածվող հակառուսական տրամադրությունները հանգեցրել էին նրան, որ օգոստոսի 17-ին ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական շահարկումների պատճառով նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։
Լրահոս
0