https://armeniasputnik.am/20220918/trampy-zgushacrel-e-germanacinerin-vor-erkir-en-kvorcnum-48499346.html
Թրամփը զգուշացրել է գերմանացիներին, որ «երկիր են կորցնում»
Թրամփը զգուշացրել է գերմանացիներին, որ «երկիր են կորցնում»
Թրամփը նշել է, որ ժամանակին կանցլեր Անգելա Մերկելին սպիտակ դրոշ է նվիրել Ռուսաստանի առջև «կապիտուլյացիայի» համար: 18.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-18T13:55+0400
2022-09-18T13:55+0400
2022-09-18T13:55+0400
ամն
գերմանիա
դոնալդ թրամփ
ռուսաստան
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/1e/25563629_0:0:1600:901_1920x0_80_0_0_a0ac45e2d8a17fe5f8c2f70e16b70778.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Օհայո նահանգում կայացած հանրահավաքում հայտարարել է, որ գերմանացիները կարող են «առանց երկրի մնալ» պատժամիջոցների և Ուկրաինայի հակամարտության ֆոնին ռուսական էներգակիրների մատակարարումների կրճատման պատճառով: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը կարող է կործանել եվրագոտինՈւկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքի երկրները սկսել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, մասնավորապես՝ ռուսական էներգակիրների նկատմամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման ու թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:Թրամփը նշել է, որ վաղուց զգուշացրել է Գերմանիային նման սպառնալիքի մասին ու նույնիսկ, իր պնդմամբ, այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելին սպիտակ դրոշ է նվիրել Ռուսաստանի առջև «կապիտուլյացիայի» համար:Նա հիշեցրել է, թե ինչպես էին գերմանացիները ծիծաղում՝ ի պատասխան իր զգուշացումներին։«Նրանք այլևս չեն ծիծաղում․.. Գերմանիան այժմ վերադառնում է հնացած բաների, այդ թվում՝ ածուխի։ Բայց նրանք ընտրություն չունեն։ Նրանք երկիր չեն ունենա, նրանց երկիրը չի մնա», - ավելացրել է նա։Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունը էներգետկ ճգնաժամի դեմ պայքարի ու ռուսական գազից հրաժարվելու ծրագրերի շրջանակում օրենք են ընդունել, որը թույլ է տալիս շահագործել կլիմայի պաշտպանության նկատառումներով կոնսերվացված ածխային էլեկտրակայանները:
ամն
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/1e/25563629_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e32f87c90be4c079e7731128a721196d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, գերմանիա, դոնալդ թրամփ, ռուսաստան, պատժամիջոցներ
ամն, գերմանիա, դոնալդ թրամփ, ռուսաստան, պատժամիջոցներ
Թրամփը զգուշացրել է գերմանացիներին, որ «երկիր են կորցնում»
Թրամփը նշել է, որ ժամանակին կանցլեր Անգելա Մերկելին սպիտակ դրոշ է նվիրել Ռուսաստանի առջև «կապիտուլյացիայի» համար:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Օհայո նահանգում կայացած հանրահավաքում հայտարարել է, որ գերմանացիները կարող են «առանց երկրի մնալ» պատժամիջոցների և Ուկրաինայի հակամարտության ֆոնին ռուսական էներգակիրների մատակարարումների կրճատման պատճառով: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքի երկրները սկսել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, մասնավորապես՝ ռուսական էներգակիրների նկատմամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման ու թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
Թրամփը նշել է, որ վաղուց զգուշացրել է Գերմանիային նման սպառնալիքի մասին ու նույնիսկ, իր պնդմամբ, այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելին սպիտակ դրոշ է նվիրել Ռուսաստանի առջև «կապիտուլյացիայի» համար:
«Ես նրան դրոշ եմ ուղարկել։ «Բայց, Դոնալդ, Դոնալդ, ինչու եք ինձ այս դրոշն ուղարկել»։ Ես ասացի, որ... եթե դուք Ռուսաստանից եք ստանում ձեր էներգակիրների 72 տոկոսը, ապա ահա ձեզ դրոշ, քանի որ դուք պետք է շատ արագ հանձնվեք: Ով, գրողը տանի, գիտեր, որ դա այդքան արագ տեղի կունենա», - ասել է Թրամփը Օհայոյի նահանգում հանրահավաքի ժամանակ։
Նա հիշեցրել է, թե ինչպես էին գերմանացիները ծիծաղում՝ ի պատասխան իր զգուշացումներին։
«Նրանք այլևս չեն ծիծաղում․.. Գերմանիան այժմ վերադառնում է հնացած բաների, այդ թվում՝ ածուխի։ Բայց նրանք ընտրություն չունեն։ Նրանք երկիր չեն ունենա, նրանց երկիրը չի մնա», - ավելացրել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունը էներգետկ ճգնաժամի դեմ պայքարի ու ռուսական գազից հրաժարվելու ծրագրերի շրջանակում օրենք են ընդունել, որը թույլ է տալիս շահագործել կլիմայի պաշտպանության նկատառումներով կոնսերվացված ածխային էլեկտրակայանները: