00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմի որդեկորույս ծնողները հիմա օգնում են մյուսներին. զրույց հոգեբանի հետ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Կլինիկական հոգեբան Լիանա Թերզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հասարակության` սթրեսի ընկալման, սոցցանցերի դրական և բացասական ազդեցության, մարտական և կենցաղային սթրեսի տարբերության մասին։
- Հոգեբանները պնդում են, որ մարդը չի կարող սթրեսային վիճակում մնալ 3 օրից ավել։ 44-օրյա պատերազմի վերքը դեռ չէր սպիացել ու կրկին․․․Ի՞նչ է կատարվում հիմա հասարակության հետ, և արդյոք շոկն ու սթրեսը նույն կերպ են ազդում բոլորի վրա։
- Արտակարգ իրավիճակները խաթարում են մարդու բազալ, ապահովության և անվտանգության զգացողությունները, ինչը կարող է առաջացնել տագնապներ, դեպրեսիա, ագրեսիայի դրսևորումներ, մեղքի զգացում և այլ դեստրուկտիվ հույզեր։ Որոշ հույզեր համընդհանուր են բոլորիս համար, քանի որ վնասվում է նույն պահանջմունքը։ Առաջին փուլը անորոշության զգացողությունն է, հետո ագրեսիվ կամ դեպրեսիվ դրսևորումներ` բարկության զգացում, վարքային փոփոխություններ կամ ընդհանուր տխրության, անգործություն։ Շոկը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություններ է ունենում։
- Սեպտեմբերի 13-ին` թշնամու հերթական հարձակման առավոտյան, քննարկման թեման սահմանի իրադարձություններն էին։ Հաջորդ օրը պատկերը փոքր-ինչ փոխվեց։ Արդյոք գոյություն ունի տագնապին, սթրեսին համակերպվելու բնազդ։
- Կա այդպիսի բան։ Առաջնային ռեակցիան շոկային է։ Քանի որ ունեինք 44-օրյա պատերազմի փորձը, որը հասարակությունը դեռ չէր հաղթահարել, նոր լուրը մարդկանց մոտ կրկնեց այդ զգացողությունը։ Առաջին հարցը՝ ի՞նչ է կատարվում։ Դրան զուգահեռ` ինֆորմացիոն պատերազմ։ Որոշակի ժամանակ է պահանջվում կատարվածը հասկանալու և մարսելու համար։ Որքան ձգվում է առաջին` շոկային փուլը, այնքան վտանգավոր է հոգեկան ներազդեցությունը։ Հոգեբանության մեջ հայտնի «կիսատության» զգացումն ավելի վտանգավոր է, քան երբ գիտակցում ես, որ վատ բան է տեղի ունեցել։ Երկրորդ փուլն արձագանքն է։ Ագրեսիվ հուզական դրսևորումներ կամ մոբիլիզացիա՝ հաղթահարելու որոշում։
- Այդ պարագայում ո՞րն է սոցցանցերի դերը։
- Սոցցանցերը կարող են դրական դեր խաղալ, բայց ոչ մեր իրականության մեջ։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը հուզական գրառումներն են, որոնց ծագումնաբանությունը մեծ հարցականի տակ է։ Երբ ունենք բազալ/հիմնարար անվտանգության պահանջմունքի խնդիր, որի բնորոշիչներից մեկը խուճապն է, թույլատրելի չեն էմոցիոնալ գրառումները։ Երբ փորձում ենք տարածել հուզական գրառումներ, պետք է հասկանալ, որ գտնվում ենք նաև ինֆորմացիոն պատերազմի տիրույթում, և որ կարող ենք դիմացինին վնասել։ Չճշտված տեղեկատվության արդյունքում ունեցանք դժբախտ դեպք՝ ինքնասպանություն գործեց զինծառայողի հայր։
- Մարտական գործողությունների արդյունքում առաջացած սթրես կամ խաղաղ պայմաններում, օրինակ․ անսպասելի հրավառություն. օրգանիզմի համար տարբերություն կա՞, թե ինչն է սթրեսի պատճառը։ Մարտական սթրեսը տարբերվո՞ւմ է սովորականից։
- Բացասական և դրական սթրեսներին մարդու օրգանիզմը նույն կերպ է արձագանքում։ Գոյություն ունի անձի ֆիզիոլոգիական բնական պաշտպանություն։ Նույնիսկ 2-3 ամսվա ծառայողը կարող է այնպիսի ինքնակարգավորման մեխանիզմ ունենալ, որ զգալիորեն տարբերվի փորձառուից։ Առաջին 10 օրերին կարող են լինել սուր ռեակցիաներ՝ պատերազմական իրավիճակների պատկերներ, կրկնվող անցանկալի երազներ, գլխացավեր, ձգումներ մարմնում, դող, քարացած վիճակ, վարքային սիմպտոմատիկայում դեստրուկտիվ փոփոխություններ, կախյալության հակումներ, ագրեսիա։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք՝ այո՛, բացասական և դրական սթրեսների դրսևորումները տարբեր են։
–Հայտնի է, որ էքստրեմալ, այսինքն սթրեսային իրավիճակներում մարդու գիտակցությունն անջատվում, միանում է ենթագիտակցությունը։ Մարդը ձեռք է բերում գերբնական ուժ։ Արդյոք դրանով է բացատրվում մեր տղաների խիզախությունը։
- Կա նման երևույթ։ Քանի որ կա հուզական որոշակի վարակ, ընդհանուր պաշտպանական մեխանիզմ, տղաները շատ արագ ընկնում են աֆեկտի մեջ։ Պատահական չէ, որ հենց 18 տարեկանում են զորակոչվում բանակ։ Հենց 18-20-ի հատվածում, գտնվելով հորմոնալ պիկային տարիքում, նրանք առավել արագորեն կարող են ընկնել աֆեկտի մեջ, քան, ասենք, 30 տարեկան տղամարդը։
- Կա՞ն սթրեսակայունության զարգացման և սթրեսի հետևանքներից ազատվելու ավանդական մեթոդներ՝ հաշվի առնելով Արևմուտքի և Արևելքի ռազմական մշակույթները, որոնք կիրառվում են մեզ մոտ։
- Արևմուտքի և Արևելքի համեմատ հոգեբանությունը Հայաստանում համեմատաբար նոր է զարգանում։ Ուսումնասիրությունների հիման վրա վերցնում ենք լավագույն մեթոդները։ Արևմտյան շատ մեթոդներ կիրառելի են նաև Հայաստանում` հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները։ Անցած պատերազմի ժամանակ մասնագետներն ուսումնասիրեցին արտակարգ իրավիճակներում ամենաարագ և էֆեկտիվ մեթոդները։ Հայաստանում ավելի էֆեկտիվ է «էկսպոզիցիոն» թերապիան՝ պատերազմական իրավիճակում վերագնահատման տեխնիկան։ Հետտրավմային սթրեսի ժամանակ, երբ արդեն պատերազմ չէ, բայց անձը վերապրում է տեսածը, մենք ակտիվացնում ենք դրանք, ստեղծում իրավիճակ, երբ տեղի է ունենում անձի բախումը այդ պատկերների հետ, և նա փորձում է հաղթահարման մեխանիզմներ գտնել։ Հայաստանում այդ տեխնիկան բավականին էֆեկտիվ է։
- Ձեր դիտարկմամբ` սթրեսի մեջ գտնվող զինվորի համար ավելի հեշտ է աշխատել կի՞ն հոգեբանի հետ, թե՞ տղամարդ։
- Հակառակ սեռի էֆեկտն ավելի ազդեցիկ է։ Կնոջ հետ նրանք ավելի ապահով են զգում, ինչը կապված է մեր մշակույթում կնոջ մեծարանքի հետ։ Ռազմական տրավմա ունեցող մարդը, սովորաբար, ունենում է դյուրագրգիռ վիճակ, բայց հաշվի առնելով, որ իր առջև կին է` դիմադրությունը, հաճախ, ավելի թույլ է և նուրբ։
- Հիմնականում զինվորների մոտ հոգեբանական, հետտրավմատիկ ի՞նչ խնդիրների եք հանդիպում։
- Ամենատարածվածն ու ամենաուշ անցնող խնդիրներն են ներխուժման ռեակցիան, կրկնվող անցանկալի պատկերները, մղձավանջային երազները։
Մեր աշխատանքի արդյունքում արձանագրեցինք, որ 80%-ի մոտ կա քնի խանգարում․ մարտական ամենաթեժ գործողությունները տեղի էին ունենում գիշերվա 3-5–ն ընկած հատվածում, և հենց այդ ժամերին տղաները արթնանում ու չէին կարողանում քնել։ Պատրաստ էին հարձակման։ Երկրորդ փուլում հուզական դրսևորումներ են՝ դեպրեսիվ, ագրեսիվ պահվածք, մեղավորի փնտրտուք, ձայների նույնականացում (օրինակ` հրավառության ասոցացումը պատերազմի հետ)։
- Մենք խոսում ենք հիմնականում հետսթրեսային, վերականգնողական մեթոդների մասին։ Իսկ արդյոք կիրառվում են մեթոդներ ապագա զինվորների սթրեսակայունությունը ապահովելու, դրան դիմակայելու համար։
- Որքան էլ որ նախապատրաստվեն, միևնույն է, անսպասելիության ռեակցիան լինում է։ Բայց որոշակի նախապատրաստվածության դեպքում ռեակցիան մինիմալիզացվում է։
Պաշտպանական ի՞նչ մեխանիզմներ են օգտագործում հոգեբանները, որպեսզի ազատվեն բացասական ինֆորմացիայից և իրենք էլ հոգեբանի կարիք չունենան։
- Անձամբ ես լսում եմ երաժշտություն, առնչվում արվեստներին, անգամ պարում, կիրառում այն, ինչ կօգնի ազատվել բացասական հույզերից։ Նրանց, ովքեր գտնվում են որոշակի հուզական վիճակում, խորհուրդ կտամ ակտիվացնել իրենց ռեսուրսները, շփվել այն անձանց հետ, որոնք տալիս են ջերմություն, ապահովության զգացողություն։ Ինչպես նաև շնչառական վարժություններ, սպորտ, ֆիզիոթերապիա։
- Մեկ ամիս առաջ մեզ ցնցեց Սուրմալուի ողբերգությունը, և ահա նոր մարտահրավեր։ Ինչպե՞ս ճիշտ վարվել զոհվածների և անհայտ կորածների հարազատների հետ: Հնարավո՞ր է ինքնուրույն դուրս գալ ուժեղ ցնցումից։
–Պատերազմական սթրեսների ժամանակ և հետո կարևոր մաս է կազմում ծնողների հետ աշխատանքը։ Մենք պետք է հասկանանք, որ և՛ անհետ կորածների, և՛ զոհվածների մայրերն ավելի խոցելի են` հերքման-ընդունման փուլը շատ երկար է տևում։ Մենք սովոր ենք կորցնել մեր մեծերին, հակառակն առավել դժվար է։ Կան ծնողներ, որոնք կարողանում են մոբիլիզացվել, նույնիսկ օգնել մյուսներին։ Մենք ունենք փոխօգնության խմբեր, կա հատուկ ծրագիր ծնողների համար, որի շրջանակում սովորում են հոգեբանական մեթոդներ և աջակցում մնացած ծնողներին։
Անտեսե՞լ խնդիրները, թե՞ լուծել. հոգեբանը խորհուրդներ է տալիս սթրեսից խուսափելու համար
Լրահոս
0