00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները. ի՞նչն է մարդկանց Լոռի տանում

© Sputnik / Aram Nersesyan«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները
«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնել են մարզ և ծանոթացել «Գանձերի ձորի»՝ նոր և շատ հետաքրքիր զբոսաշրջային պրոդուկտի լեգենդներին։
Լոռին Հայաստանի ամենագրավիչ մարզերից է, ինչի մասին վկայում էր ներքին զբոսաշրջիկների լուրջ հոսքը համավարակի շրջանում։ Եվ ճանապարհորդներին միայն պաշտամունքային կառույցները (իսկ դրանք այստեղ քիչ չեն) և միջնադարյան ճարտարապետության այլ նմուշները չէ, որ գրավում են։ Վերջին տարիներին շատերին ավելի ու ավելի են հետաքրքրում եզակի բնական հուշարձանները։
© Sputnik / Aram NersesyanՄենձ Էր քարայրից բացվող տեսարանը
Вид на Алаверди с пещеры Мендз Эр Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Մենձ Էր քարայրից բացվող տեսարանը
Ի՞նչ են առաջին հերթին փնտրում զբոսաշրջիկները, երբ ո՛չ ժամանակ, ո՛չ գումար չեն խնայում որևէ հեռավոր, չուսումնասիրված անկյուն մեկնելու համար։ Արկածներ, իհարկե։ Եվ, ինչու ոչ, միստիկա։
© Sputnik / Aram NersesyanՄենձ Էր քարայրից բացվող տեսարան
Пещера “Мендз Эр” в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Մենձ Էր քարայրից բացվող տեսարան
Կորոնավիրուսի համավարակը փակել էր դեպի արտերկիր գրեթե բոլոր ճանապարհները, բայց հենց դրա շնորհիվ հայերը սկսեցին նորովի բացահայտել սեփական երկիրը։ Մոռանալով Լազուրե ափի սնդուսափայլ հանգստավայրերի (ով կարող էր իրեն թույլ տալ) և Եգիպտոսի մատչելի հանգստավայրերի մասին՝ մեր հայրենակիցները հանկարծ հայտնաբերեցին, որ մոտակայքում ոչ պակաս հետաքրքիր վայրեր կան՝ շնչահեղձ անող բնապատկերներով։
Հենց թեկուզ Լոռու մարզը, որը ներկայացել է նոր զբոսաշրջային պրոդուկտով՝ «Գանձերի ձորով», որը կարող է բավարարել ամենապահանջկոտ զբոսաշրջիկների ձգտումները։
© Sputnik / Aram NersesyanԶարնի Պարնի
Пещерно-крепостной комплекс Зарни-Парни - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Զարնի Պարնի

«Մենձ էր» քարայրն ու Սանահինի թունելը

9-10-րդ դարերի քարանձավն արդեն զբոսաշրջիկների սիրելի վայրն է դարձել։ Այն գրավում է ոչ միայն պատմամշակութային արժեքներով, այլև դեպի կիրճ և խիտ անտառներ բացվող հոյակապ տեսարանով, և այս ամենը՝ լեռների օղակի մեջ:
© Sputnik / Aram NersesyanՄենձ Էր քարայր
Вход в пещеру “Мендз Эр” в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Մենձ Էր քարայր
Ի դեպ` սա իդեալական վայր է սիրո խոստովանության և ամուսնության առաջարկների համար: Հայ կինեմատոգրաֆիստներն ու տեսահոլովակների ռեժիսորները վաղուց են դա հասկացել և այստեղ բազմաթիվ տեսարաններ են նկարահանել իրենց նախագծերի համար։ Իսկ բոլորովին վերջերս նկարահանող խումբ էր եկել Բոլիվուդից, որոնք այստեղ որպես հիշատակ իրենց դեկորացիաներն են թողել։
Չնայած քարանձավի ողջ էկզոտիկ գեղեցկությանը, ամենաառեղծվածային և հետաքրքիր վայրն այստեղ համարվում է ընդամենը մի քանի ամիս առաջ հայտնաբերված թունելը։ Այս ամբողջ ընթացքում այն մաքրում են կավի արտաքին շերտից։
© Sputnik / Aram NersesyanՄենձ Էր քարայրի թունելը
Туннель в пещере “Мендз Эр” в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Մենձ Էր քարայրի թունելը
«Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր եկեղեցիները գաղտնի ճանապարհներ են ունեցել։ Ենթադրություն կա, որ այս մեկը Սանահինի վանք է տանում։ Մենք արդեն 4 ամիս է, ինչ աշխատում ենք, բայց ընդամենը 200 մետրն է մաքրված։ Թե որքան կձգվեն աշխատանքները՝ դժվար է ասել»,-պատմեց քարանձավի սեփականատեր Վահե Պարանյանը։
© Sputnik / Aram NersesyanՄենձ Էր քարայրի սեփականատեր Վահե Պարանյանը
Владелец пещеры “Мендз Эр” в Лорийской области Ваге Паранян - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Մենձ Էր քարայրի սեփականատեր Վահե Պարանյանը
Ի դեպ` քարանձավը պատահաբար է հայտնաբերվել՝ մասնավոր տարածքում։
Ինչ վերաբերում է թունելին՝ ոչ ոք չգիտի, թե որքան է դրա երկարությունը, բայց բոլորն ուզում են գոնե աչքի տակով տեսնել այն։ Մուտքի մոտ այցելուներին սաղավարտներ են տալիս, ինչից հետո սկսվում է հետաքրքիր, բայց բառացիորեն սայթաքուն ճանապարհը։ Մեկ րոպե անց հայտնվում ես մարդու հասակի բարձրության ցուրտ տեղում։ Խոնավության հոտ է գալիս, շուրջբոլորը կավի գրեթե մեկմետրանոց շերտ է։
© Sputnik / Aram NersesyanՄենձ Էր քարայրի քարանձավը
Рабочий в туннеле пещеры “Мендз Эр” в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Մենձ Էր քարայրի քարանձավը
Չի բացառվում, որ շուտով թունելն ամբողջությամբ կբացվի, իսկ անձավի այցելուները կկարողանան դրանով հասնել Սանահինի վանք։ Եթե հավատանք բանվորների պատմություններին, երբեմն թունելի դեռ չմաքրված հատվածում ձայներ են լսվում, իսկ որոշ այցելուներ երդվում են, որ շշուկներ են լսել։

Զարնի Պարնի, կամ մարտիկների ու իշխանների ամրոցը

Այս քարանձվային-ամրոցային համալիրը մարզի ամենախորհրդավոր վայրերից մեկն է։ Տեղի բնակիչները պատմում են, որ 2013 թվականին Ռուբեն Մեսրոպյանը (որի ջանքերով էլ հենց վերականգնվել է քարանձավը) երազում մի ծերունու է տեսել, որը նրան ցույց է տվել Զարնի Պարնիի տեղն ու պահանջել վերականգնել համալիրը։ Թեև Մեսրոբյանը միստիկային առանձնապես չէր հավատում, սակայն պատմության և հնագիտության հանդեպ հետաքրքրությունը հաղթեցին կասկածամտությանը։ Հենց այդպես էլ Լոռվա գանձարանում ավելացավ ևս մեկ արժեք։
© Sputnik / Aram NersesyanԶարնի Պարնի
Пещерно-крепостной комплекс Зарни-Парни - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Զարնի Պարնի
Համալիրը երեք մասից է բաղկացած․ զինվորների ու տերերի քարանձավները, ինչպես նաև 9-րդ դարի գինական վանական Հովհաննես Սարկավագ Իմաստասերի խուցը։ Հենց այս խցում են հայտնաբերվել ձեռագրերի հատվածներ և քարի վրա արձանագրված հայ մարտիկի աղոթքը։ Ըստ ավանդության՝ այստեղ պահվել են այն ձեռագրերն ու թանկարժեք իրերը, որոնք զավթիչների արշավանքների ժամանակ դուրս են բերվել Հաղպատի վանքից։ Ի դեպ` այստեղ նախատեսում են վերականգնել զինվորական խոհանոցը։
© Sputnik / Aram NersesyanԶենքի հավաքածու Զարնի Պարնիում
Коллекция оружия в пещерно-крепостном комплексе Зарни-Парни - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Զենքի հավաքածու Զարնի Պարնիում
Զարնի Պարնիի ներքևի քարանձավի մուտքը կենտրոնական մասում է։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, վերևից կաթացող ջուրն է։ Դա կաթիլային աղբյուր է, ջուրն առաստաղից հոսում է քարե «բաժակների» մեջ։ Համը սովորական խմելու ջրի համից չի տարբերվում, բայց, ըստ լեգենդի, այն բուժիչ է։ Թվում է, թե հայտնվել ես ամերիկյան ֆենթըզի-սերիալում և շուտով ամրոցի վերևում սկսելու են վիշապներ սավառնել։
© Sputnik / Aram NersesyanԶարնի Պարնի
Пещерно-крепостной комплекс Зарни-Парни - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Զարնի Պարնի
«Գրեթե երեք ամիս մենք ձեռքով մաքրել ենք քարանձավը։ Գերեզման գտանք՝ երկու տղամարդու, մեկ կնոջ և երեխայի աճյուններով։ Այստեղ միստիկան ու գաղտնիքները շատ են, կամաց-կամաց բացվում են։ իսկ գիշերը կարելի է նունիսկ «Գահերի խաղը» նկարել»,-հպարտորեն ասում է Մեսրոբյանը։
© Sputnik / Aram NersesyanԶարնի Պարնիի սեփականատեր Ռուբեն Մեսրոբյանը
Владелец пещерно-крепостного комплекса Зарни-Парни в Лорийской области Рубен Месробян - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Զարնի Պարնիի սեփականատեր Ռուբեն Մեսրոբյանը
Մարդաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ հայտնաբերված մնացորդները առնվազն 500 տարեկան են։
Ի դեպ` առեղծվածայինի մասին: Ասում են՝ երբեմն քարանձավում տարբեր առարկաներ սկսում են կամայականորեն շարժվել, և լուսավորությունը ինքն իրեն անջատվում է։ Կան մարդիկ, որոնք, իբր, զինվորների ոտնաձայներ են լսել, իսկ մյուսները պնդում են, որ տեսել են վերին խցից նայող Հովհաննես սարկավագ Իմաստասերին։
© Sputnik / Aram NersesyanԶարնի Պարնի
Пещерно-крепостной комплекс Зарни-Парни - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Զարնի Պարնի
Մենք ինքներս նման բան չտեսանք, բայց տեղի բնակիչներին չհավատալու հիմքեր էլ չունենք։
Հ․Գ․ «Գանձերի ձորում» մենք բացառիկ գաստրափորձ ունեցանք՝ քարի հաց թխեցինք, մրգօղի պատրաստեցինք և խորոված դեղձով քաղցրավենիք։ Հասցրինք նաև նեպալցիների հետ ռաֆթինգի գնալ Դեբեդ գետում։ Այդ մասին կպատմենք «Գանձերի ձորի» մասին հաջորդ հոդվածում։
Լրահոս
0