00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թագավորների անհոգ կյանքի վերաբերյալ մեր պատկերացումները խիստ չափազանցված են

© AP Photo / Henry NichollsՉարլզ Երրորդ
Չարլզ Երրորդ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
Չարլզ Երրորդ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Թեև հայտարարվել է, որ Չարլզ Երրորդը Մեծ Բրիտանիայի թագավորն է, իրականում առայժմ նրան կարելի է անվանել «թագավոր առանց թագի»։ Թե երբ նա պաշտոնապես կստանա թագը, շատ դժվար է ասել, որովհետև թագադրման արարողության նախապատրաստության համար ժամանակ է պետք։
Հիշենք՝ Եղիսաբեթ Երկրորդը միապետ դարձավ 1952 թվականի փետրվարին, այնինչ թագադրման արարողությունը կատարվեց միայն մեկուկես տարի անց՝ 1953 թվականի ամռանը։ Թագը, ի դեպ, պատրաստված է 1661 թվականին մաքուր ոսկուց, բայց սովորաբար միապետներն այն կրում են հենց միայն թագադրման արարողության ժամանակ։ Իսկ ի՞նչ է, դուք կհամաձայնեի՞ք ամեն օր առավոտից իրիկուն ձեր գլխից չհանել այն թագը, որը կշռում է գրեթե երկուսուկես կիլոգրամ։
Միայն դա էր պակաս Չարլզին։ Նա առանց այդ էլ բազմաթիվ ու բազմապիսի պրոբլեմներ ունի։ Ըստ վերջին հարցախույզի՝ հարցվածների 42 տոկոսը չէր ուզում, որ Չարլզը թագավոր դառնա։ Ճիշտ է, անցած տարի անցկացված հարցումների համաձայն՝ բրիտանացիների երկու երրորդը դրական կարծիք ուներ Չարլզի մասին, բայց իր ժողովրդականությամբ նա շատ էր զիջում թե՛ Եղիսաբեթ երկրորդին, թե՛ հարազատ որդուն՝ արքայազն Ուիլյամին։ Ընդ որում` նրա վարկանիշը ամենացածրն է երիտասարդության շրջանում, ինչը շատ հակիրճ բացատրել է ուսանողներից մեկը. «Լա՛վ, ինչպե՞ս կարելի է ողջ կյանքում ոչինչ չանել, միայն տասնամյակներով սպասել քո հերթին, վերջում էլ այսպես ասած «ակտիվ աշխատանքային գործունեությունը» սկսել 74 տարեկանում, երբ նորմալ մարդը վաղուց արդեն կենսաթոշակի է անցած լինում»։
Մեր պատկերացումները թագավորների անհոգ կյանքի վերաբերյալ խիստ չափազանցված են
Չարլզի, մեղմ ասած, ոչ այնքան բարձր ռեյտինգը փորձագետ Վիկտորյա Մերֆին բացատրում է նաև նրանով, որ ժամանակին լրատվամիջոցները նրան բոլորովին ոչ շահեկան լույսով էին ներկայացնում կնոջ՝ իշխանուհի Դիանայի հետ հարաբերություններում, որը 1997 թվականին մահացավ ավտովթարի հետևանքով։ «Փաստորեն լեդի Դին տարիներ անց էլ շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ թագավորական ընտանիքի պատմությունում»,– արձանագրում է մասնագետը։
Բայդենը հուշաթերթիկից է օգտվել ցավակցական գրքում գրառում անելու համար
Չարլզ Երրորդի առջև նաև Բրիտանական համագործակցության պահպանման խնդիրն է հառնելու, չէ՞ որ նա դարձել է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև 14 այլ երկրների թագավոր։ Իսկ օրինակ Ավստրալիայում վաղուց արդեն հնչում է տրամաբանական հարցը. «Եթե Բրիտանիան տասնամյակներ շարունակ այստեղ՝ մեր ազատ ու ինքնիշխան երկրում, իրեն գաղութարարի պես էր պահում, ինչո՞ւ է մեր պետական դրոշի մեկ քառորդը գրավում Բրիտանիայի դրոշը»։ Մի ժամանակ պատասխանն այսպիսին էր. «Ճիշտ հարց եք բարձրացնում, բայց եկեք դա քննարկենք այն ժամանակ, երբ բոլորի կողմից հարգված ու սիրված Եղիսաբեթ Երկրորդը այլևս գահին չլինի»։ Հանրապետության ջատագովները վաղ թե ուշ հիշեցնելու են այս փաստարկը։ Եվ ոչ միայն Ավստրալիայում, այլև Նոր Զելանդիայում, Կանադայում և այլուր։
Փաստն այն է, որ Չարլզը առաջ էլ պրոբլեմներ է ունեցել նույնիսկ այն երկրում, որի լեռները, ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետներից մեկի, չեն կարող բարձրանալ անգլիական նավերը։ Երևի հիշում եք, որ ժամանակին հայաստանցի ակտիվիստները միանշանակ չընդունեցին արքայազն Չարլզին։ Երբ նա համերգի էր մասնակցում Օպերայի և բալետի թատրոնում, Ազատության հրապարակում հավաքված մի խումբ երիտասարդներ վանկարկում էին՝ ոսկի չունենք ձեզ տալու, Ջերմուկը հանք չի դառնալու` մեղադրելով արքայազնին այն բանում, որ նա կողմնակից է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, ինչը, որոշ բնապահպանների կարծիքով, աղետալի հետևանքներ է ունենալու մեր բնության համար։
Հիմա ոմանք ասում են, թե Չարլզի մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդն էլ վաղուց էր ուզում գահը փոխանցել ժառանգին, բայց մտավախություն ուներ, որ նա չի կարող պատշաճ կերպով կատարել միապետի պարտականությունները։ Արդյոք այդ կասկածները հիմք ունեի՞ն. չշտապենք, առաջիկայում երևի կերևա։ Փաստն այն է, որ ժամանակին ներքին գործերի նախարար Դեյվիդ Բլանքեթը մեղադրեց արքայազն Չարլզին, որ նա միջամտել է քաղաքականությանը և նույնիսկ նամակներ ուղարկել կառավարության անդամներին, խորհուրդներ տալով, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն կրթության, բնապահպանության և առողջապահության բնագավառում։ Սակայն, ինչպես փաստում են մեկնաբանները, երբ ի վերջո այդ նամակները հրապարակվեցին մամուլում, պարզ դարձավ, որ Չարլզը ընդամենը խիստ մտահոգված էր երկրի առջև ծառացած խնդիրներով և փորձում էր ինչ-որ կերպ օգնել իշխանություններին հաղթահարել դժվարությունները։
Մի խոսքով, լիովին կարելի է հասկանալ Չարլզին, որը դեռ 15 տարի առաջ ասել է. «Եթե դու բացարձակ ոչինչ չես անում, քեզ մեղադրում են ոչինչ չանելու մեջ։ Իսկ եթե փորձում ես միջամտել օգնելու նպատակով, քեզ էլի մեղադրում են, այս անգամ՝ միջամտելու համար»։ Եվ ուրեմն համաձայնե՛ք` հայերիս ամենատարածված պատկերացումներից մեկը՝ «Թագավոր լինելուց լավ բա՞ն», մեղմ ասած, խիստ չափազանցված է։
Վեսթմինսթերյան պալատում հրաժեշտ են տալիս  Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2022
ՀՀ նախագահը սկանդալի պատճառ է դարձել Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ
Լրահոս
0