00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ավելի շատ «պեշկա» է. Քոչարյանը հորդորում է սթափ գնահատել իրավիճակը

© Sputnik / Aram NersesyanԿարեն Քոչարյան
Կարեն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
Կարեն Քոչարյան
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգը մտավախություն ունի, որ Փելոսիի այցից հետո էսկալացիան կարող է կրկնվել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վիճակը վերջին ժամանակաշրջանում ծանր է, քանի որ տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի և նրանց շահերի բախման խաչմերուկ, և երկիրը հենց այդ խաչմերուկում է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Հայաստանը շախմատի մեծ քաղաքական խաղատախտակի իրադարձությունների կենտրոնում է, սակայն ոչ միայն ֆիգուրները շարժողը չէ, այլև ֆիգուր չէ։ Մենք ավելի շատ «պեշկա» ենք դարձել, որին այս կամ այն կողմից հրում են և փորձում են «ժերտվա» տալ։ Այս իշխանություններին հաճախ թվում է, թե իրենք «պեշկա» են ու ցանկանում են դառնալ «ֆերզ»։ Պատմական այս ժամանակահատվածում Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այնպես չդաշնակցեց, ինչպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան, սակայն սա չի նշանակում, որ այդ դաշնակցին պետք է հրել, գցել»,– նշեց Քոչարյանը։

Նա նաև ողջունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը և ընդգծեց, որ դրա նպատակներից մեկը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավն է։
«Պատահական չէ, որ Փելոսին նաև ընդգծեց Կալիֆոռնիայի բնակչության 40 տոկոսը կազմող հայերի մասին։ Բացի դրանից, ԱՄՆ–ում հայ հասարակության մի մասը մշտապես եղել է ռուսամետ, սակայն այժմ մեծամասնություն են կազմում հակառուսական տրամադրվածությամբ անձինք։ ԱՄՆ–ն էլ, իհարկե, չէր կարող չօգտվել այս հնարավորությունից»,– ընդգծեց փորձագետը։
Նա նաև մտավախություն հայտնեց, որ Փելոսիի այցից հետո էսկալացիան կարող է կրկնվել. միևնույնն է` Հայաստանի շուրջը կշարունակի մնալ 4 արտասահմանյան բանակ` ռուսական, թուրքական, ադրբեջանական և իրանական։ Նրա համոզմամբ` Հայաստանի իշխանությունները պետք է սթափ գնահատեն իրավիճակը և դիտարկեն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։
«Նման իրավիճակում անհարկի եմ համարում խոսել այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ–ից։ Ասել, որ որևէ բանակ կօգնի մեզ, իրատեսական չէ»,– ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով հանրության մի հատվածի այն պնդումներին, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ–ից, ռուսական բանակն էլ դուրս բերվի տարածքից` նա շեշտեց, որ նման դեպքում պետք է հասկանալ, թե ինչ կլինի Հայաստանի հետ, որ բանակն է գալու, և ով է զենք մատակարարելու։
Նենսի Փելոսին հեռացավ Հայաստանից. նրան ճանապարհեց Ալեն Սիմոնյանը
«Չեմ կասկածում ` նման պարագայում գազը կթանկանա, սահմանին կդառնա 3000 դոլար, ինչպես Եվրոպայում է, ցորենը, շաքարը ստանում ենք ՌԴ–ից, ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։ Մեր 90 տոկոս արտադրանքի շուկան Ռուսաստանն է, այդ դեպքում ի՞նչ ենք անելու»,– ասաց Քոչարյանը։
Քաղտեխնոլոգը շեշտեց, որ երբ վերը նշված հարցերն ունենան թղթի վրա գրված, ապացուցված և սառը դատված պատասխաններ, միայն այդ ժամանակ կարելի է մտածել ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0