Հայաստանում կորոնավիրուսի 2142 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 10 մարդ է մահացել վարակից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորոնավիրուսի դեմ Հայաստանում ամբողջապես պատվաստված է 1 024 035 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 2142 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով մահվան 10 դեպք է գրանցվել (ընդհանուր՝ 8679)։ Այս պահին COVID-ի դեմ 3014 անձ է բուժում ստանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 024 035 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 148 535 անձ, իսկ ընդհանուր առմամբ` 2 252 516։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 74 634 է։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Կորոնավիրուսի դեպքերը կայուն աճում են, բայց պատվաստման գործընթացը պասիվ է. Սահակյան
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Լրահոս
0