В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀԱՊԿ մոնիթորինգային խումբն ավարտել է աշխատանքն ու մեկնել Մոսկվա

© PhotoՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կատարված վերլուծությունների արդյունքները ներկայացվել են նախարար Պապիկյանին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը Հայաստանում ավարտել է իր փաստահավաք առաքելությունը։
Աշխատանքների ավարտին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Սիդորովը Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։
Ըստ նրա` առաջատար խմբի կողմից մշակված առաջարկներն ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը։
Հանդիպումից հետո ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը մեկնել է Մոսկվա։
Լրահոս
0