00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ․Բագրատ Սրբազան
17:30
7 ր
Արման Թաթոյան
Հայ Առաքելական եկեղեցու դեմ վտանգավոր գործընթաց է սկսվել․Թաթոյան
17:37
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փելոսիի հայտարարությունները վնաս են հասցնում դիվանագիտական ջանքերին. Թուրքիայի փոխնախագահ

© AP Photo / Nedim EnginsoyՖուաթ Օքթայ
Ֆուաթ Օքթայ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
Ֆուաթ Օքթայ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի ընթացքում արված հայտարարությունները սպառնում են ԱՄՆ–ի ու Թուրքիայի դիվանագիտական հայտարարություններին։ Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում կատարած գրառման մեջ։
«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի` Հայաստան այցի ժամանակ արված հայտարարությունները բացարձակ անընդունելի են, անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, բացարձակապես զուրկ են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և վնասում են դիվանագիտական ջանքերին»,– գրում է թուրք պաշտոնյան։
Օքթայը նաև գրել է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է անհրաժեշտ` բոլոր միջազգային դերակատարներին հորդորելով գործել «արդար, խոհեմ և առաջին հերթին` պատասխանատու կերպով»։
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը գրելով. «Մենք շարունակելու ենք կանգնել 30 տարի անարդարացիորեն և ապօրինի բռնազավթված հայրենիքի ազատագրման համար պայքարող Ադրբեջանի կողքին»։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Փելոսին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։
Լրահոս
0