00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության ապացույցներ է ներկայացրել

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոց ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլով
 ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլով - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իգոր Կիրիլովի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմակենսաբանական ներուժն աշխարհաքաղաքական հակառակորդների սահմանների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ժնևում իրեղեն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ, պատվիրակություններից ոչ մեկի մոտ դրանց իսկության վերաբերյալ կասկած չի ծագել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-9-ը Ժնևում տեղի է ունեցել Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից Կոնվենցիայի I և IV հոդվածների խախտման հետ. խորհրդակցությունը նախաձեռնել էր ռուսական կողմը:
«Խորհրդակցության մասնակիցներին են փոխանցվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ավելի վաղ ասված իրական փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև իրեղեն ապացույցներ, որոնք հաստատում են Ուկրաինայի տարածքում ռազմա-կենսաբանական ծրագրերի ուղղությամբ աշխատանքների կատարումը»,-հայտարարել է Կիրիլովը։
Գեներալի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմակենսաբանական ներուժն ուրիշի սահմանների մոտ` լաբորատորիաներ կառուցելով և հատկապես վտանգավոր միկրոօրգանիզմների շտամներ հավաքելով ու թաքնվելով Միջազգային համագործակցության և խաղաղ նպատակներով տեղեկատվության փոխանակման համագործակցության Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի X հոդվածի տակ:
«Դա դրսևորվում է աշխարհաքաղաքական հակառակորդների սահմանների երկայնքով ռազմական լաբորատորիաների կառուցմամբ, հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների շտամների հավաքմամբ, մարդկանց վրա թունավոր դեղանյութերի փորձարկումներով»,-հայտարարել է Կիրիլովը:
Նա նշել է, որ Ուկրաինայի օրինակով երևում է, որ ամերիկյան գործունեության հայտարարված բնույթը միայն արտաքուստ է համապատասխանում միջազգային համագործակցության և խաղաղ նպատակներով տեղեկատվության փոխանակման ԿԹԶԿ-ի 10-րդ հոդվածին:
Իգոր Կիրիլովը հայտարարել է նաև, որ Ժնևում ԱՄՆ-ի պատվիրակությունը ճանաչել է Ուկրաինայում անապահով քաղաքացիների և հոգեբուժական հիվանդանոցների բուժառուների վրա կենսաբանական հետազոտությունների անցկացումը:
Այս հարցի քննարկման ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ճանաչել է նման փաստերը՝ նշելով, որ պաթոգեն կենսանյութերի նմուշների փոխանցումն ԱՄՆ-ին հաճախ չի եղել:
Գեներալը նշել է նաև, որ Վաշինգտոնն ու Կիևը Ժնևում չեն պատասխանել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության փաստաթղթերի անհետաձգելի ոչնչացման պատճառների մասին հարցին:
«Ռազմակենսաբանական գործունեության փաստագրական վկայությունների անհապաղ ոչնչացման պատճառների մասին առաջադրված հարցերը ևս մնացին առանց որևէ մեկնաբանության։ Ընդ որում` ուկրաինական պատվիրակությունը հայտարարեց, մեջբերում եմ. «... այստեղ դատարան չէ, և մենք խաչաձեւ հարցաքննության չենք...», մեջբերման ավարտը»,-հայտարարել է Կիրիլովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել, որոնք ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատել են Պենտագոնի շահերից ելնելով։ ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայից արդեն դուրս է բերվել ՌԴ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 207-րդ օրը։
Լրահոս
0