00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սահմանամերձ համայնքների երեխաների մի մասը հարկադիր արձակուրդից անցնում է հեռավար ուսուցման

© SputnikՍոթքի բնակիչները
Սոթքի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ վերջին օրերին Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մոտ 25․000 դպրոցահասակ և 6000 նախադպրոցական տարիքի երեխա հարկադիր արձակուրդի մեջ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մեկշաբաթյա հարկադիր արձակուրդից հետո այսօր բոլոր սահմանամերձ բնակավայրերում դասերը վերսկսվել են։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ անվտանգության նկատառումներով որոշ դպրոցներում դասերը կլինեն հեռավար։
«Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, Վայոց Ձորում՝ 3 դպրոց, իսկ Սյունիքի մարզում միայն 5 դպրոցում կլինի առկա, մնացած դպրոցներում կկազմակերպվի հեռավար ուսուցում»,- նշում է փոխնախարարը։
Խուճապի չմատնվել. Սիսիանում չպայթած ակնանների վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն
Ըստ նախարարության տվյալների` վերջին օրերին Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մոտ 25․000 դպրոցահասակ և 6000 նախադպրոցական տարիքի երեխա է հարկադիր արձակուրդի անցել։

«Լրացուցիչ բարդություններ չունենալու համար որոշում է կայացվել արձակուրդի գնալ՝ հետագայում դասերը լրացնելու պայմանով։ Իսկ այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, որտեղ որ հնարավորություն կա և անվտանգ է՝ առկա եղանակով»,- հայտարարեց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ Հայաստանի բոլոր դպրոցներն արդեն մեծ փորձ ունեն հեռավար կրթության ոլորտում։ Հեռավար կրթություն կազմակերպվել է ոչ միայն COVID-19 համաճարակի շրջանում, այլ նաև 44 օրյա պատերազմի ժամանակ։
Նա նշեց, որ դասապրոցեսին հեռավար կմիանան նաև այն դպրոցահասակ երեխաները, որոնց ընտանիքներն Ադրբեջանի հարձակման արդյունքում տարհանվել են իրենց բնակավայրից։
Անդրադառնալով հրետակոծության հետևանքով տուժած դպրոցների շենքերին՝ փոխնախարարը փաստը մտահոգիչ որակեց` ասելով, որ կրթական հաստատությունների թիրախավորումը միջազգային նորմերի խախտում է․
«Գեղարքունիքի մարզում 2 դպրոցի շենք է վնասվել։ Վնասի չափը դեռ ճշգրտվում է, առաջիկա օրերին կկարողանանք վերականգնման աշխատանքները իրականացնել»,- ասաց Ադրեասյանը։
Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններին, ապա դրանք որոշ համայնքներում դեռևս կմնան փակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Լրահոս
0