Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկի բնակելի շրջանը, հրդեհ է բռնկվել շուկայում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինական հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիրովի շրջանը հրետակոծելու հետևանքով հրդեհ է բռնկվել«Սոկոլ» շուկայում։ Տեղեկությունը հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկել «Սոկոլ» շուկայի (Տեքստիլշչիկ միկրոշրջան) առևտրային շարքերում», – գրել է նա իր Telegram–յան ալիքում։
Կուլեմզինը հայտնել է նաև, որ հրետակոծությունից խաղաղ բնակիչ է տուժել, բազմաբնակարանային շենք է վնասվել, արկի ուղիղ հարվածից ամբողջությամբ բնակելի տուն է ավերվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 207-րդ օրը։
Ռուսական ՌՕՈւ-ն 1 օրում 8 ուկրաինական ԱԹՍ է խոցել
Լրահոս
0