00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանրէներ, որոնք «աշխատում են» գործարաններում. ռուսական նորույթը ներկայացվել է ՀՀ-ում

© Sputnik / Aram Nersesyan«Բոնակա» բիոտեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Լևինան
«Բոնակա» բիոտեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Լևինան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
«Բոնակա» բիոտեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Լևինան
Բաժանորդագրվել
ՌԴ-ում մշակված տեխնոլոգիան թույլ է տալիս մանրէների օգնությամբ մաքրել կաթսաներում և խողովակներում առկա նստվածքները, որոնք անվնաս են մարդու համար։ Ընկերությունը նաև կենդանիների համար պրոբիոտիկներ է ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական «Բոնակա» ընկերությունը Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի շրջանակում ներկայացրել է կենսատեխնոլոգիաներ, որոնք կարող են փոխարինել քիմիական ռեագենտներին գործարաններում և էլեկտրակայաններում, ինչպես նաև հակաբիոտիկներին՝ անասնապահությունում:
Ընկերության լաբորատորիայում մշակում են միկրոօրգանիզմների շտամներ, որոնք «ուտում» են կաթսաներում և խողովակաշարերում աղային և այլ նստվածքները, ինչը թույլ է տալիս չօգտվել մետաղն ու ռետինե տարրերը քայքայող քիմիական ռեագենտներից: Այդ մանրէները կարելի է լցնել նաև կոյուղի։ Նախ՝ դրանք պաթոգեններ չեն, երկրորդը՝ «աշխատանքից» հետո արագ մահանում են:
Ռուսաստանում ընկերության տեխնոլոգիան արդեն օգտագործում են «Լուկօյլը» և «Գազպրոմը», ջերմային էլեկտրակայանները, մետալուրգիական կոմբինատները: Կենսաբանական մաքրման են անցել նաև մի շարք ռուսական դպրոցներ, հիվանդանոցներ և բնակարանային տնտեսություններ։
«Մանրէների օգնությամբ մաքրման են ենթարկվում ոչ միայն կաթսայատները, այլև արտադրական տարրաները՝ գոլորշիարարները, ֆերմենտերները, ռեակտորները», - համաժողովի ժամանակ ասաց «Բոնակա» բիոտեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Լևինան:
Երկրորդ ուղղությունը պրոբիոտիկներն են կենդանիների համար։ Կերային հավելումների հետ կենդանիները ստանում են աղիների միկրոֆլորայի համար օգտակար բակտերիաներ, որոնք միշտ չէ, որ հասցնում են ձևավորվել թռչունների և կենդանիների մոտ։ Ի դեպ, տնական հավերի մոտ դրանք զարգանում են այն պարզ պատճառով, որ տնային թռչուններին սովորաբար երկար են պահում:
«Այժմ մենք թռչնի կյանքի առաջին իսկ օրերից օգտակար միկրոֆլորան տեղափոխում ենք օրգանիզմ, ու նրա մոտ իմունիտետ է արտադրվում։ Դրա շնորհիվ նրան կանոնավոր ներարկումներ պետք չեն՝ միայն հիվանդությունների դեպքում», - նշել է Լևինան։
Շնորհիվ բարելավված իմունիտետի, կենդանիների արտադրողականությունն աճում է: Կախված ցեղից ու պահելու ձևից` միջին հաշվով ցուցանիշները կարող են աճել 10-15 տոկոսով: Բացի այդ, միսը չի աղտոտվում հակաբիոտիկներով (եթե սննդի հետ մարդու օրգանիզմում չափազանց շատ հակաբիոտիկներ են հայտնվում, մանրէները մարդու օրգանիզմում դրանց նկատմամբ կայունություն են ստանում, ինչը խանգարում է վարակների ու վարակիչ հիվանդությունների բուժմանը):
Խորհրդային տարիներին մանրէների միջոցով ենթակառուցվածքների մաքրման փորձեր արվել են, բայց դրանք բարդանում էին այն պատճառով, որ մանրէների համար որպես սննդարար միջավայր այն ժամանակ օգտագործում էին շիճուկը։ Ուստի, մանրէներից հետո պետք էր կրկին մաքրել խողովակները՝ արդեն շիճուկից։
«Մենք օգտագործում ենք այլ միջոց, որը չի աղտոտում աշխատանքային մակերեսները», - ավելացրել է Լևինան:
Ընկերությունը դիտարկում է Հայաստանում արտադրության տեղայնացման հնարավորությունը. այստեղ ուզում են միկրոօրգանիզմներ բերել, որպեսզի դրանք խառնեն լցանյութերի հետ ու փաթեթավորեն: Նա ավելացրել է, որ դրա համար պետք է հանրապետությունում բավականաչափ պրոֆեսիոնալ միկրոկենսաբաններ ու լաբորանտներ գտնել։
Նշենք, որ ընկերությունը «Սկոլկովո» տեխնոպարկի ռեզիդենտ է: Միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում ընկերության ներկայացուցիչները մասնակցեցին հայկական բիզնեսի հետ համատեղ կլոր սեղանին, որը կազմակերպել էր Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը:
Լրահոս
0