00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ին դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ջերմուկում
Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ջերմուկում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ջերմուկում
Բաժանորդագրվել
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մասնավորապես, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, որոնց թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում՝ պայմանավորված երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Արդյունքում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության և բարեկեցիկ ապագայի իրավունքից: Վտանգված է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ սովորողների, ուսուցիչների և հաստատությունների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի և կրթության իրավունքի կոպտագույն խախտումն անընդունելի է ցանկացած պարագայում և պետք է խստորեն դատապարտվի:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Օդրի Ազուլեին՝ խնդրելով արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր սպառնալիքին և դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները։
Նամակին կցվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված հատուկ զեկույցը:
Սահմանամերձ համայնքների երեխաների մի մասը հարկադիր արձակուրդից անցնում է հեռավար ուսուցման
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0